Բաղադրիչներ
1. Կանաչ ոսպ – 200 գ
2. Կարմիր սոխ – 1 հատ
3. Մաղադանոս – 1 փունջ
4. Փոքր նուռ – 1 հատ
5. Մանանեխ – 1 թ/գ
6. Գինու քացախ – 50 մլ
7. Սոյայի սոուս – 1 ճ/գ
8. Ձիթայուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ոսպը լվանալ և եփել 30 րոպե աղ արած սառը ջրում:
2. Սոխը և մաղադանոսը մանր կտրատել, նուռը մաքրել:
3. Պատրաստել սոուսը՝ խառնելով մանանեխը, քացախը, սոյայի սոուսը, այնուհետև լցնել ձիթայուղը և հարել: Համեմել աղով և սև պղպեղով:
4. Ոսպը, սոխը, մաղադանոսը և նուռը խառնել, ավելացնել սոուսը: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am