10 օրինակ, թե ինչպես են ռեժիսորները «կրկնօրինակում» համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցները
Դիտումներ՝ *
19:28 2022-02-10

«Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ արվեստագետները՝ գողանում», – Պաբլո Պիկասոյի այս խոսքերը շատ ճշգրիտ, թեև մի փոքր չափազանցված, նկարագրում են արվեստի աշխարհի բոլոր կրկնօրինակումները: Երաժիշտները հիթեր են ստեղծում՝ վերաիմաստավորելով հին կոմպոզիցիաները, ռեժիսորներն էլ, որպես կինոարդյունաբերության արտիստներ, հաճախ ոգեշնչում են փնտրում լեգենդար նկարիչների գործերում:

Լարս ֆոն Թրիերը, Քվենտին Տարանտինոն, Ալֆրեդ Հիչքոկը և նույնիսկ Անդրեյ Տարկովսկին աննկատ (շատերի համար) իրենց աշխատանքներում ընդգրկում են Պիտեր Բրեյգել Ավագի, Ժան-Ֆրանսուա Միլլեի և Էդվարդ Հոփերի կտավները: Նման կանխամտածված կրկնօրինակումն ամենևին էլ գրագողություն չէ, այլ հարգանքի տուրք մեծ հանճարներին։

Առանձնացրել ենք 10 վիզուալ արվեստի մեջբերումներ կուլտային ֆիլմերում, որոնք հավանաբար քչերն են նկատել:

1. «A Clockwork Orange», Սթենլի Կուբրիկ (1970)

A Clockwork Orange
«A Clockwork Orange» (Լարովի նարինջ) ֆիլմից 

Նկար. «Բանտարկյալների զբոսանք», Վինսենթ վան Գոգ (1890)

Փաստորեն, այստեղ եռակի անդրադարձ կա. Կուբրիկը ոգեշնչվել է Վան Գոգից, որն էլ իր հերթին ոգեշնչվել է Գյուստավ Դորեի 1872 թվականի ստեղծագործությունից:

2. «Зеркало», Անդրեյ Տարկովսկի (1975)

«Зеркало» ֆիլմից

Նկար. «Որսորդները ձյան վրա», Պիտեր Բրեյգել Ավագ (1565)

Խորհրդային ռեժիսորը ոչ միայն մեջբերել է արվեստագետների արվեստի գործերը, այլև վարպետորեն հյուսել է դրանք սյուժեում՝ դարձնելով պատմության անբաժանելի մասը։ Տարկովսկու ֆիլմերում բազմաթիվ հիշատակումներ կան՝ Լեոնարդո դա Վինչիից մինչև Ալբրեխտ Դյուրեր։ Բայց ամենացայտունը դեռ համարվում է «Հայելի» ֆիլմում Պիտեր Բրեյգել Ավագի «Որսորդները ձյան վրա» «կրկնօրինակումը»:

3. «Pennies from Heaven», Հերբերտ Ռոսս (1981)

Pennies from Heaven

«Pennies from Heaven» ֆիլմից

Նկար. «Անքունները», Էդվարդ Հոփեր (1942)

«Pennies from Heaven» ֆիլմի տեսարանը երկրորդ (և ոչ վերջին) անդրադարձն է Հոփերի աշխատանքին այս հավաքածուի մեջ։ Ընդհանրապես, Հոփերի այս նկարը մեծ ազդեցություն է ունեցել ողջ ամերիկյան մշակույթի վրա։ Օրինակ, «Blade Runner» ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթը մի անգամ խոստովանել է, որ հենց այս աշխատանքն է օգնել իրեն որոշել ֆիլմում քաղաքի տեսքը։

4. «Forrest Gump», Ռոբերտ Զեմեկիս (1994)
Forrest Gump

«Forrest Gump» ֆիլմից

Նկար. «Քրիստինայի աշխարհ», Էնդրյու Ուայեթ (1948)

Էնդրյու Ուայեթը ամենաշատ «մեջբերված» արվեստագետներից մեկն է: Նրա հետ կարող է մրցել միայն Էդվարդ Հոփերը։ Կինոյի պատմության մեջ եղել են «Քրիստինայի աշխարհ»-ի մոտ մեկ տասնյակ կրկնօրինակումներ, բայց ամենահայտնի տեսարանները «Forrest Gump» և «Days of Heaven» ֆիլմերի տեսարաններն են:

5. «The Fifth Element», Լյուկ Բեսոն (1997)

«The Fifth Element» ֆիլմից 

Նկար. «Կոտրված սյունը», Ֆրիդա Կալո (1944)

Այո այո! Հերոսուհի Միլա Յովովիչի «ֆիրմային» զգեստը ոգեշնչված է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի աշխատանքից։ Հագուստի ստեղծման վրա աշխատել է ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոտիեն։ Ինքնադիմանկարին անդրադարձը պատահական չէ, մոդելավորողը ոգեշնչվել է Կալոյի կյանքի բարդ պատմությունից:

6. «The Truman Show», Փիթեր Ուիր (1998

«The Truman Show» ֆիլմից 

Նկար. «Լուսնի լույսով», Ռենե Մագրիտ (1956)

Ռեժիսորները բազմիցս անդրադարձել են Ռենե Մագրիտի գործերին։

7. «The Dreamers», Բերնարդո Բերտոլուչի (2003)

«The Dreamers» ֆիլմից 

Քանդակ. «Միլոսյան Վեներա», Ալեքսանդր Անտիոքացի (մ.թ.ա. 130 թ.)

Բերտոլուչիի ֆիլմի այս տեսարանը և հերոսուհի Եվա Գրինի կերպարը գրեթե անմիջապես խորհրդանշական դարձան: Ֆիլմի գլխավոր հերոսներն ազատ են, երիտասարդ և ցանկանում են փոխել աշխարհը։ Իսկ Միլոսյան Վեներան պարզապես համարվում է երիտասարդության խորհրդանիշ։ Ուստի կարելի է ենթադրել, որ ռեժիսորի գեղարվեստական ​​ակնարկը հիանալի է աշխատել։

8. «Shutter Island», Մարտին Սկորսեզե (2010)

«Shutter Island» ֆիլմից 

Նկար. «Համբույր», Գուստավ Կլիմտ (1909)

Մարտին Սկորսեզեի ֆիլմերը շատ գաղտնիքներ ունեն. նրա գրեթե յուրաքանչյուր աշխատանքում ակնարկներ կան կինոյի այլ գլուխգործոցների մասին։ Ուշադիր հեռուստադիտողները նմանություններ են գտել Shutter Island-ի տեսարանի և Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավի միջև:

9. «Shirley: Visions of Reality», Գուստավ Դոյչ (2013)
Shirley: Visions of Reality

«Shirley: Visions of Reality» ֆիլմից 

Նկար. «Նյու Յորքյան կինոթատրոն», Էդվարդ Հոպեր (1939)

Եվ ահա ևս մեկ ապացույց, որ Էդվարդ Հոփերի աշխատանքը կինոյում բարձր է գնահատվում. Գուստավ Դոյչիի ֆիլմում ոչ թե պարզապես ակնարկ է ներկայացված, այլ ամբողջությամբ կրկնօրինակ:

10. «Nymphomaniac», Լարս ֆոն Թրիեր (2013)
Nymphomaniac

«Nymphomaniac» ֆիլմից «Մահացող նկարիչը»

Նկար. «Մահացող նկարիչը», Զիգմունդ Անդրիևիչ (1901)

Մահացող նկարիչը Լարս ֆոն Թրիերի ստեղծագործության բազմաթիվ հիշատակումներից ևս մեկն է: Եթե ​​նախորդ դեպքում հեշտ էր կռահել, թե ինչից է ոգեշնչվել հեղինակը, ապա այստեղ կրկնօրինակումը նկատել են միայն ամենաուշադիրները։

Ամենաընթերցված