Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 110 գ
3. Պիստակի խյուս – 50 գ
4. Կաթ – 40 մլ
5. Բուսայուղ – 50 մլ
6. Ալյուր – 120 գ
7. Փխրեցուցիչ – 8 գ
8. Սննդային ներկանյութ
Պատրաստման եղանակը
1. Հարել ձվի սպիտակուցը և շաքարավազը:
2. Առանձին թասի մեջ խառնել պիստակի խյուսը, ձվի դեղնուցը, կաթը, բուսայուղը, ներկանյութը (կանաչ): Հարել, մինչև ստացվի միասեռ զանգված: Ավելացնել հարած սպիտակուցը, խառնել:
3. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, զգուշությամբ խառնել:
4. Խմորը լցնել կաղապարի մեջ: Կաղապարի հատակին և պատերին ոչինչ չքսել:
5. Բիսկվիթը թխել 30-40 րոպե, նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am