Elle.ru-ն ներկայացնում է «Город-Сад» ռեստորանի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Գետնատանձի օշարակ – 130 գ
2. Ձիթապտղի յուղ – 60 գ
3. Խմորիչ – 10 գ
4. Վանիլին – 5 գ
5. Աղ – 2 գ
6. Վարսակի ալյուր – 50 գ
7. Բրնձի ալյուր – 150 գ
8. Կակաոյի փոշի – 8 գ
9. Դարչին – 5 գ
10. Դառը շոկոլադ – 140 գ
11. Չորացրած ազնվամորի – 5 գ
Պատրաստման եղանակը
1. Ջուրը, ձիթապտղի յուղը, գետնատանձի օշարակ, խմորիչը, վանիլինն ու աղը խորը ամանի մեջ մանրակրկիտ խառնել:
2. Մնացած չոր բաղադրիչները ևս խառնել և միախառնել երկու զանգվածները, հարել:
3. Պատրաստի խմորը լցնել կեքսերի կաղապարների մեջ, թխել 20 րոպե, 170 աստիճան ջեռոցում:
4. Ջնարակի համար շոկոլադը հալեցնել: Սառեցնել և լցնել կեքսերի վրա: Վրան ազնվամորի ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am