Xiaomi-ն ներկայացրել է 4 նոր ռոբոտ-փոշեկուլ՝ խոնավ մաքրման գործառույթով։ Նոր շարքն ունի յուրաքանչյուր սենյակի անհատական մոտեցում: Փոշեկուլ Mi Robot Vacuum-Mop 2 Ultra-ն ունի ինքնամաքրման գործառույթ։ Mi Robot Vacuum-Mop 2 Pro մոդելը հագեցած է չոր և թաց մաքրման գործառույթով։
Mi Robot Vacuum-Mop 2-ը մաքրում է հատակը հզոր ներծծման և խոնավ մաքրման նորացված ֆունկցիայի միջոցով: Իսկ Mi Robot Vacuum-Mop 2 Lite-ը հագեցած է նաև գիրոսկոպով և տեսողական նավիգացիոն համակարգով, որի շնորհիվ սարքը չափազանց ճշգրիտ է կողմնորոշվում տարածության մեջ։
Նոր ռոբոտ- փոշեկուլների հզորությունը բավարար է 150 քմ տարածք մաքրելու համար՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության։ Մինիմալիստական և կոմպակտ դիզայնը, ինչպես նաև ինտերակտիվ կառավարման հնարավորությունը թույլ են տալիս մաքրումն աննկատ դարձնել:
vnews.am