Բաղադրիչներ
1. Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
2. Կաթնաշոռ – 250 գ
3. Աղացած դարչին – 1 թ/գ
4. Ծիրանի չիր, սև սալորի չիր, արքայախնձորի չիպս, սուճու ընկույզ – մեկական բուռ
5. Շաքարավազ – 1 թ/գ
6. Մարգարին – 100 գ
7. Աղացած պնդուկ – 100 գ
8. Թթու խնձոր – 2 հատ
9. Աղ – 2 թ/գ
10. Չոր դրոժ – 1 տուփ
11. Կաթ (0.5 տոկոս) – 100 մլ
12. Ձու – 2 հատ
13. Թեփով ալյուր – 250 գ
14. Ալյուր – 350 գ
15. Կաթ (6 տոկոսանոց) – 100 մլ
Պատրաստման եղանակը
1. Իրար խառնել ալյուրը, դարչինը, դրոժը և շաքարավազը:
2. Խառնուրդին ավելացնել յուղոտ կաթը, խմոր հունցել: Թողնել 20 րոպե:
3. Չրերը թրջել սառը ջրով: Խնձորները կեղևազրկել, սերմերը հեռացնել, քերել, խառնել կիտրոնի հյութի հետ:
4. Մարգարինը հալեցնել: Խմորին ավելացնել կաթնաշոռ, մարգարին, ձու, աղ, աղացած պնդուկ, քերած խնձոր: Լավ հունցել: Թողնել ևս 20 րոպե:
5. Խմորից 20 հատ բուլկի ձևավորել, շարել յուղապատ և ալյուր շաղ տված տապակին: Թողնել 15 րոպե, որպեսզի բուլկիները բարձրանան:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
7. Չրերը չորացնել թղթե անձեռոցիկով: Չրերը և սուճու ընկույզը տեղադրել բուլկիների վրա, մի փոքր սեղմել: Վրաներն անյուղ կաթ քսել:
8. Թխել ջեռոցում 50-60 րոպե: Թխելու ընթացքում բուլկիներին ժամանակ առ ժամանակ կաթ քսել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am