Բաղադրիչներ
1. Ձիթայուղ – 80-100 մլ
2. Ձու – 1 հատ
3. Սխտոր – 1-2 պճեղ
4. Մանանեխ – 1-2 թ/գ
5. Կիտրոնի հյութ – 1-2 ճ/գ
6. Անչոուսի փափկամիս – 2 հատ
7. Պարմեզան – 1-2 թ/գ
8. Վուստերյան սոուս – 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուն լվանալ, վրան եռացրած ջուր լցնել, թողնել 1-2 րոպե, հանել ջրից:
2. Պարմեզանը մանր քերել:
3. Ձուն ջարդել բլենդերի մեջ:
4. Ավելացնել մնացած բաղադրիչները՝ մանանեխը, սխտորը, պանիրը, վուստերյան սոուսը, անչոուսը, կիտրոնի հյութը և ձիթայուղը:
5. Հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:
6. Կեսարի համար սոուսը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am