Բաղադրիչներ
1. Ժելատին – 2 ճ/գ
2. Վանիլին – 1 գ (դանակի ծայրով)
3. Ջուր – 280 մլ
4. Կոկոսի քերուկ – 1 բաժակ
5. Շաքարավազ – 1.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ժելատինը լուծել 140 մլ սառը ջրի մեջ: Թողնել այնքան ժամանակ, ինչքան գրված է տուփի վրա:
2. Պատրաստել օշարակը: Շաքարավազը լցնել 140 մլ ջրի մեջ և եփել ցածր կրակի վրա, մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Չեռացնել: Մի փոքր սառեցնել:
3. Սառած օշարակի մեջ ավելացնել ժելատինը: Լավ խառնել: Դնել կրակի վրա, տաքացնել, ոչ մի դեպքում չեռացնել:
4. Թողնել, որ զանգվածը սառի մինչև սենյակային ջերմաստիճանը: Դրանից հետո զանգվածը ամենաբարձր պտույտներով հարել մոտ 10 րոպե: Ավելացնել վանիլինը և նորից հարել ևս 1 րոպե:
Զանգվածը պետք է ստացվի լավ հարած սպիտակուցի նման:
5. Տապակը պատել յուղաթղթով, վրան մի փոքր բուսայուղ քսել, լցնել զանգվածը, հարթեցնել, թողնել 2-3 ժամ:
6. 3 ժամ անց յուղաթուղթը հեռացնել, դանակը թրջել և կտրատել՝ ձևավորելով խորանարդիկներ: Խորանարդիկները թավալել կոկոսի քերուկի մեջ: Մարշմելոուն պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am