YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյցիցկին բովանդակություն ստեղծողների հետ խոսել է հարթակի՝ 2022 թվականի առաջնահերթությունների մասին: Նա կարծում է, որ դիսլայքի անջատումը հակասական էր, բայց սոցիալական ցանցին ավելի շատ է օգուտներ բերել:
«Մարդիկ տեսանյութեր չեն սիրում բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ տեսահոլովակների հետ կապ չունեցող։ Եվ սա նշանակում է, որ դիսլայքները միշտ չէ, որ տեսանյութ ընտրելու ճշգրիտ միջոց են», – բացատրել է Վոյցիցկին:
Դիսլայքները վնասում են էկոհամակարգը՝ հարձակվելով բովանդակություն ստեղծողների վրա, հիմնականում սկսնակ ընկերությունների: Պլատֆորմի ղեկավարը նշել է, որ դրանք անջատելուց հետո հեռուստադիտողների թիվն էապես չի փոխվել, իսկ հարձակումների թիվը նվազել է։