Ցածր գոտկատեղով ջինսերի հետ մեկտեղ այս սեզոնին նորաձև են դառնում վանդակավոր մինի կիսաշրջազգեստները։ Դուք կարող եք դրանք համադրել 2000-ականների ամենաոճային կանանց օրինակին հետևելով՝ կարճ տոպեր, ծավալուն բաճկոններ և երկարաճիտ կոշիկներ, կամ կարող եք ընտրել ավելի էլեգանտ կերպար, որը ցուցադրում է ֆրանսուհի Ժյուլի Ֆերերին:
Ինֆլյուենսերը 2022թ. ամենանորաձև կիսաշրջազգեստը համադրել է խոտի գույնի թավշյա բլեյզերի և դասական սև բլուզի հետ: Թափանցիկ սև զուգագուլպաները լրացնում են նրբագեղ կերպարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am