Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ձու – 3 հատ
2. Շաքարավազ – 130 գ
3. Վանիլին – 2 թ/գ
4. Կարագ – 100 գ
5. Մուգ շոկոլադ – 150 գ
6. Կակաո – 1.5 ճ/գ
7. Ալյուր – 80 գ
8. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Կրեմի համար՝
1. Սերուցքային պանիր – 400 գ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Շաքարավազ – 60 գ
4. Ժելատին – 3 թերթ
5. Սերուցք – 200 մլ
6. Մուգ շոկոլադ – 100 գ
7. Լիկյոր – 3-4 ճ/գ
Զարդարելու համար՝
1. Մուգ շոկոլադ – 200 գ
2. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար հարել ձուն և շաքարավազը: Հալեցնել կարագը, ավելացնել մուգ շոկոլադը, խառնել. պետք է ստացվի միասեռ զանգված: Ավելացնել կակաոն, նորից խառնել: Շոկոլադե զանգվածը ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել: Առանձին թասի մեջ խառնել ալյուրը և փխրեցուցիչը և ավելացնել շոկոլադաձվային զանգվածին, խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված: Խմորը լցնել նախապես պատրաստած 22-24 կլոր, կողքերը հանվող կաղապարի մեջ և թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո սառեցնել և կիսել երկու մասի:
2. Կրեմի համար հարել պանիրը, դեղնուցը և շաքարավազը: Ժելատինը դնել սառը ջրի մեջ: Սերուցքը հասցնել եռման և վերցնել կրակից: Սերուցքին ավելացնել քամած ժելատինը, շոկոլադը, խառնել: Խառնել սերուցքային և շոկոլադային կրեմները, ավելացնել լիկյորը և հարել:
3. Խմորի մի շերտը դնել կաղապարի մեջ, կրեմի կեսը լցնել վրան, դնել երկրորդ շերտը և լցնել մնացած կրեմը: Տորթը դնել սառնարանը մոտ 3 ժամ:
4. Տորթը հանել կաղապարից, հալեցնել կարագը և շոկոլադը, թողնել, որ մի փոքր սառչի, և լցնել տորթի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am