1. Մանուկ հասակում նկարիչն ատում էր դպրոցը: Նա գերադասում էր միայնակ զբոսնել:
2. Կլոդ Մոնեի հայրը ցանկանում էր, որպեսզի որդին գնա իր ճանապարհով և դառնա նպարավաճառ:
3. Կլոդ Մոնեի առաջին գեղանկարչական աշխատանքները կարելի է համարել նրա ուսուցիչների ծաղրանկարները:
4. Երբ նա 15 տարեկան էր, արդեն լայնորեն հայտնի էր ամբողջ Հավր քաղաքում՝ որպես ծաղրանկարի վարպետ:
5. Դեռ շատ պատանի հասակում Կլոդ Մոնեն հայտարարել է ծնողներին, որ գնալու է Փարիզ սովորելու, որպեսզի դառնա նկարիչ: Ծնողները նրան չեն աջակցել, բայց նաև չեն կանգնեցրել:
6. «Իմպրեսիոնիզմ» անվանումը առաջացել է Մոնեի կտավներից մեկի՝ «Տպավորության» (Impression) անվանումից:
7. Մոնեն դերադասում էր աշխատել ոչ թե արվեստանոցում, այլ բնության գրկում:
8. Կլոդ Մոնեի կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել երջանիկ պատահարը. նա վիճակախաղով մեծ գումար է շահել: Դրանից հետո Մոնեն հեռացել է աշխատանքից և ամբողջությամբ նվիրվել է գեղանկարչությանը:
9. Նրա կտավներից շատերում պատկերված է Կամիլլա Դոնսինեն՝ Մոնեի առաջին կինը:
10. «Ամենաթանկ» նկարիչների ցանկում Մոնեն գրավում է երրորդ տեղը:
11. Երբ Կլոդ Մոնեն նոր սկսել էր նկարել իր հանրահայտ «Բարդիները», նա իմանում է, որ այն ծառերը, որոնք դարձել են իր համար ոգեշնչման աղբյուր, պետք է կտրեն: Այդ ժամանակ, որպեսզի ավարտի նկարը, ուղղակի գնել է այդ տարածքը:
12. Մոնեի կտավների մեծ մասը ցուցադրված են ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am