Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
Դիտումներ՝ *
17:46 2022-01-19

Գաստրիտով հիվանդ մարդկանց համար բանանի օգտագործումը անհրաժեշտ է ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու և այրոցի առաջացման վտանգը նվազեցնելու համար, սակայն սուր փուլում աղիքային հիվանդությունների դեպքում ավելի լավ է հրաժարվել այս մթերքից։ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է սննդաբան Տատյանա Ռազումովսկայան։

Փորձագետի կարծիքով՝ կանաչ, չհասած բանանը հարուստ է նատրիումով և այդպիսով կարող է միզամուղ միջոցի դեր ունենալ։

«Հասածները լուծողական ազդեցություն ունեն, ուստի բանանը կարող է վնասակար լինել աղիքային խանգարումների կամ ստամոքս-աղիքային հիվանդությունների սուր փուլում: Դրանք կարող են առաջացնել փքվածություն»,- պարզաբանել է աղբյուրը:

Ռազումովսկայան հավելել է, որ մեկ բանանը էներգիա է տալիս մեկ ժամ ուժային մարզման կամ ծանր ֆիզիկական աշխատանքի համար:

Ամենաընթերցված