1. Նկարչի ամբողջական անունն է՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո Դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա Դե Լոս Ռեմեդիոս Սիմպրիանո Դե Լա Սանտիսիմա Տրինիդատ Մարտիր Պատիսիո Ռուիս Ի Պիկասո:
2. Պաբլո Պիկասոն նկարել սկսել է մանուկ հասակում, և նրա առաջին ուսուցիչը եղել է սեփական հայրը:
3. Առաջին բառը, որն արտասանել է փոքրիկ Պիկասոն, եղել է «մատիտ» բառը:
4. Նրա ծնողներն ընդունել են որդուն Իսպանիայի լավագույն գեղարվեստի ակադեմիան, բայց կամակոր երիտասարդը շուտով թողնում է ուսումը և գնում է Ֆրանսիա՝ ինքնուրույն գրավելու Փարիզը:
5. Փարիզ տեղափոխվելուց հետո սկսնակ նկարիչը երբեմն գումար չէր ունենում վառելափայտ գնելու համար և ստիպված էր լինում վառել սեփական նկարները:
6. Բնորդուհիներ նա ընտրում էր հիվանդանոցներում, թեթևաբարո կանանց շրջանում: Ըստ նկարչի, այդ կանանց հոգնած և տանջված դեմքերը ոգեշնչում էին իրեն:
7. Կյանքի ընթացքում Պիկասոն ստեղծել է ավելի քան 20 հազար նկար:
8. Ամենաթանկ նկարներից մեկը, որը վաճառվել է 179 մլն դոլարով, եղել է Պիկասոյի վրձնի գործը:
9. Տունը, որտեղ ծնվել է Պաբլո Պիկասոն, հիմա նրա անվան թանգարանն է: Այն գտնվում է Մալագայում:
10. Նա հայտնագործել է գեղանկարչության ժանր, որը քննադատներն անվանեցին «կուբիզմ»:
11. Հանճարեղ նկարչի կյանքում շատ կանայք են եղել: Նրա վերջին սերն իրենից փոքր էր 45 տարով:
12. Բացի նկարելուց, Պիկասոն նաև բանաստեղծություններ էր գրում:
13. Պաբլո Պիկասոն եղել է ամենահարուստ գեղանկարիչը պատմության մեջ:
14. Պիկասոն միշտ պնդել է, որ ինքն աթեիստ է:
15. Պիկասոյի հեղինակած նկարներն ավելի հաճախ են գողացվել, քան ցանկացած այլ նկարչի ստեղծագործություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am