Տորթ «Մինուտկա»
Դիտումներ՝ *
12:09 2022-01-24

Բաղադրիչներ

Շերտերի համար՝

1. Ալյուր – 3 բաժակ

2. Խտացրած կաթ – 1 բանկա

3. Ձու – 1 հատ

4. Սոդա (հանգցրած) – 1 թ/գ

Կրեմի համար՝

1. Կաթ – 750 գ

2. Կարագ – 200 գ

3. Շաքարավազ – 1/5 բաժակ

4. Ձու – 2 հատ

5. Ալյուր – 3/4 ճ/գ

6. Վանիլին – 1 փաթեթ

Պատրաստման եղանակը

1. Շերտերը պատրաստելու համար խառնել ալյուրը, խտացրած կաթը, ձուն և սոդան: Խմորը բաժանել 8 մասի, գնդել:

2. Մեկ գունդը գրտնակել կլոր տապակի չափով: Տապակը տաքացնել, շերտը տեղադրել տաք տապակի մեջ: Մեկ րոպե անց շերտը շրջել, թողնել ևս մեկ րոպե, հանել: Այդպես թխել բոլոր շերտերը: Եզրերը կտրել (զարդարելու համար):

3. Կրեմը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները, բացի կարագից: Ինտենսիվ խառնելով՝ եփել մինչև պնդանալը: Վերջում տաք զանգվածին ավելացնել կարագը:

4. Շերտերը պատել տաք կրեմով, փշրանք շաղ տալ: Թողնել՝ տորթը հանգստանա մի քանի ժամ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված