Բաղադրիչներ
Նրբաբլիթների համար՝
1. Կաթ (տաք) – 670 մլ
2. Ձու – 6 հատ
3. Կարագ – 100 գ
4. Ալյուր – 210 գ
5. Շաքարավազ – 100 գ
6. Կակաո – 80 գ
Կրեմի համար՝
1. Սերուցքային պանիր – 600 գ
2. Սերուցք – 500 մլ
3. Շաքարի փոշի – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը մի փոքր տաքացնել: Կարագը լրիվ հալեցնել: Ալյուրը խառնել կակաոյի հետ: Ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Ավելացնել ձուն և մի փոքր կաթ: Հարել:
2. Աստիճանաբար ավելացնել կաթը և կարագը, խառնել խմորը, մինչև միասեռ դառնալը: Պետք է ստացվի ջրիկ խմոր: Թխելուց առաջ խմորը կես ժամ սառեցնել:
3. Չոր տապակի մեջ տապակել նրբաբլիթները: Պետք է ստացվի 23-26 հատ նրբաբլիթ:
4. Փափուկ սերուցքային պանիրը հարել սերուցքի և շաքարի փոշու հետ: Պանիրը և սերուցքը պետք է սառը լինեն: Հարել 5-7 րոպե:
5. Ձևավորել նրբաբլիթներով տորթ սերուցքային կրեմով: Յուրաքանչյուր բլիթի հաշվով օգտագործվում է 1.5 ճ/գ կրեմ:
6. Պատրաստի տորթը զարդարել քերած շոկոլադով կամ կակաոյով, սառեցնել մոտ 8 ժամ, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am