Նայեք նկարին ու ուշադրություն դարձրեք այն պատկերին, որը դուք առաջին հերթին եք տեսնում:
Եթե դուք տեսել եք…
Մորուքով մարդ
Եթե դուք առաջինը մորուքով մարդ եք տեսել, նշանակում է` դուք ամենաշատը վախենում եք հավերժ միայնակ մնալուց:
Դա նորմալ ու բնական վախ է: Մարդկանց բնորոշ չէ կյանքը միայնության մեջ անցկացնելը, և դրա համար էլ, բնականաբար, նրանց մոտ մտահոգություններ են առաջանում, որ երբեք չեն կարողանա սեր գտնել:
Հիշեք, որ հարաբերություններ գտնելն այնքան էլ բարդ բան չէ, բայց եթե դուք իսկական սեր եք տենչում, բայց եղեք նրա համար ու թույլ մի տվեք, որ վախը խանգարի ձեզ: Դուք լավագույնին եք արժանի ու ի վիճակի եք դա գտնել:
Սպիտակ հագած կին
Եթե դուք նախ և առաջ տեսել եք սպիտակ զգեստով կին, ուրեմն դուք վախենում եք, որ չափից առավել եսասեր եք հարաբերություններ կառուցելու համար:
Դուք գիտեք, որ հարաբերությունները կառուցվում են փոխադարձաբար տալու և ստանալու հիման վրա, բայց դուք մտածում եք, որ ունակ չեք ձեր սեփական պահանջմունքները ստորադասել ուրիշի պահանջմունքներին:
Հիշեք, որ, եթե դուք անհանգստացած եք սեփական եսասիրության պատճառով, ուրեմն հավանաբար դուք եսասեր չեք: Երբեմն մարդիկ պարզապես բաժանվում են, և վերջ:
Լեռներ
Եթե դուք առաջինը լեռներ եք տեսել, դուք վախենում եք, որ երբեք որևէ մեկի հետ խորքային մակարդակում կապ չեք ունենա:
Երբ հարաբերություններն ավարտին են մոտենում, հեշտ է կասկածել, թե արդյո՞ք առհասարակ երբևէ ձեր միջև եղել է սեր:
Սակայն կարևոր է հասկանալ, որ զգացմունքները ժամանակի հետ կարող են փոխվել: Դա չի նշանակում, որ դրանք երբևէ չեն եղել, կամ, որ մակերեսային են եղել: Մարդիկ աճում են և փոխվում, և ոչ միշտ են զուգընկերները կարողանում հասցնել միմյանց հետևից: Մի կասկածեք ձեզ ու ձեր ուժերին, ինչպես նաև այն բանին, որ ունակ եք այլ մարդու հետ խորը հարաբերություններ ձևավորել, միայն այն պատճառով, որ ձեր նախկին սիրո պատմությունը չի դասավորվել այնպես, ինչպես որ դուք նախատեսել էիք:
Ամրոցի փլատակներ
Եթե դուք ամրոցի փլատակներ եք տեսել, նշանակում է, որ դուք վախենում եք, որ կինոյի ու հեռուստատեսության ազդեցությունը գերազանցել է սիրո մեջ ձեր սպասումները:
Դուք տարված եք ռոմանտիկ ֆիլմեր ու բոլոր տեսակի շոուներ դիտելով, ներառյալ՝ դիսնեյյան մուլտֆիլմերը:
Դուք մտահոգվում եք, որ սիրո մասին ձեր բոլոր երազանքներն անուղղելիորեն աղճատված են ձեր երազկոտության արդյունքում, և, որ դուք երբեք չեք գտնի այն սերը, որը տենչում եք, քանի որ այն գոյություն չունի:
Հիշեք` սերը ձեզնից ոչ մի տեղ չի փախչի, և դուք, երբ իսկապես սիրեք, կիմանաք այդ մասին: Ռոմանտիկ ֆիլմերն այստեղ ոչ մի կապ չունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը