Բաղադրիչներ`
• աղացած միս 900 գ
• 1 գլուխ սոխ, մանր կտրատած
• 1 գազար, խորանարդիկների կտրատած
• ½ կանաչ պղպեղ, խորանարդիկների կտրատած
• սխտոր 2 պճեղ, ճզմած
• լոլիկ 400 գ, կեղևը մաքրած, կտրատած
• լոբի 400 գ, եփած
• արգանակ 3 բաժակ
Համամունքներ
• քիմիոն 1,5 թ.գ.
• շաքարավազ 2 թ.գ.
• աղ 2 թ.գ.
• սև պղպեղ ½ թ.գ.
• չիլի պղպեղ 2,5 թ.գ.
Պատրաստման եղանակը`
Միսը տապակել, ավելացնել սոխը, տապակել։ Ավելացնել գազարը, պղպեղը և սխտորը, տապակել, մինչև փափկի։
Ավելացնել լոլիկը՝ հյութով, լոբին, արգանակն ու համեմունքները։ Խառնել, ցածրացնել կրակը, եփել 15–20 րոպե` ժամանակ առ ժամանակ խառնելով։
168․am