12 հետաքրքիր փաստ արծաթի մասին
Դիտումներ՝ *
13:49 2022-02-08

1. Մարդիկ սկսել են օգտագործել արծաթ դեռ մինչև մ.թ.-ն. օրինակ՝ Սարդինիայում արծաթ են մշակել վաղ Էնեոլիթի դարաշրջանից սկսած:

2. Հին ժամանակներում բաբելոնացիները և ասորեստանցիները արծաթը համարում էին լուսնի խորհրդանիշ և ընդունում էին՝ որպես սուրբ մետաղ:

3. Միջնադարում արծաթը շատ պոպուլյար էր ալքիմիկոսների շրջանում:

4. 15-րդ դարի կեսերին Օրե լեռներում հայտնաբերվել է արծաթի բնակտոր՝ 20 տոննա քաշով:

5. Արծաթն ունի լույսի արտացոլման գրեթե 100 տոկոսանոց գործակից:

6. Արծաթը հաճախ օգտագործվում է որպես հակաբակտերիալ միջոց:

7. Արծաթը պաշտոնապես հանդիսանում է սննդային հավելում. այն նշվում է E-174 նշանով:

8. Արծաթը 1990-ական թվականներին հաճախ օգտագործվում էր ժողովրդական բժշկության մեջ:

9. Սնունդի հետ մարդն ամեն օր ստանում է մոտ 0.1 մգ արծաթ: Դրանով հատկապես հարուստ է ձվի դեղնուցը:

10. Չնայած իր բոլոր օգտակար հատկանիշներին, արծաթը, ինչպես և յուրաքանչյուր ծանր մետաղ, թունավոր ներգործություն է ունենում մարդու օրգանիզմի վրա՝ չափազանց կոնցենտրացիայի դեպքում: Օրինակ՝ արաթի իոններն ընդունակ են ոչնչացնել ԴՆԹ-ի մոլեկուլները:

11. Շատ ժողովուրդների լեգենդներ արծաթին վերագրում են միստիկ հատկանիշներ. այդ մետաղն իբրև թե ընդունակ է վախեցնելու վամպիրներին և չար հոգիներին:

12. Շատ լեզուներում «արծաթ» թարգմանվում է՝ որպես «լուսավոր» կամ «սպիտակ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված