Բաղադրիչներ
1. Ալյուր – 330 գ
2. Կարագ – 345 գ
3. Շաքարավազ – 255 գ
4. Կաթ – 75 մլ
5. Ձու – 1 հատ
6. Ձվի դեղնուց – 1 հատ
7. Կոնյակ – 1 ճ/գ
8. Կակաո – 17 գ
9. Վանիլին – 7 գ
10. Փխրեցուցիչ – 1 թ/գ
11. Պոմադկա (պատրաստի) – 200 գ
12. Ընկույզ – 10 գ
13. Բիսկվիթային փշրանք
Պատրաստման եղանակը
1. 185 գ փափուկ կարագը, 125 գ շաքարավազը և ձուն լավ հարել, մինչև ստացվի միասեռ զանգված: Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, փափուկ խմոր հունցել:
2. Խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակել թխելու համար նախատեսված թղթի վրա այնպես, որպեսզի հնարավոր լինի կտրել 18×18 քառակուսու: Գրտնակած շերտերը 15 րոպեով դնել սառցախիկը, հետո թխել 12 րոպե նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Սառեցնել՝ չհեռացնելով թղթից:
3. Պոմադկան խառնել 10 գ կակաոյի հետ և հավասարաչափ ջնարակել դրանով շերտերից մեկը (դա պետք է լինի վերևի շերտը):
4. Կաթը խառնել դեղնուցի հետ, քամել, ավելացնել 130 գ շաքարավազ, ցածր կրակի վրա հասցնել եռման և 4-5 րոպե եփել, մինչև պնդանա և նմանվի խտացրած կաթի: Սառեցնել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
5. Հարել 160 գ կարագը, ավելացնել փոշի դարձրած վանիլինը և կամաց-կամաց ավելացնել օշարակը, լավ հարել: Ավելացնել կոնյակը, խառնել: Կրեմից 2 ճ/գ առանձնացնել զարդարելու համար նախատեսված տոպրակի մեջ, մնացած կրեմին ավելացնել 7 գ կակաո և նորից լավ հարել:
6. Ընկույզը բովել և կտրատել:
7. Հավաքել տորթը՝ յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսելով: Վերևում տեղադրել ջնարակված շերտը, կողքերը կրեմապատել և զարդարել բիսկվիթային փշրանքով: Տորթը զարդարել սպիտակ կրեմով և կտրատված ընկույզով: Մի քանի ժամ դնել սառնարանը, որից հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am