Apple-ն օմիկրոն շտամի պատճառով Նյու Յորքում փակում է իր 11 խանութները
Դիտումներ՝ *
20:36 2021-12-30

Bloomberg-ը հայտնել է, որ Apple-ն անորոշ ժամանակով կփակի 11 բրենդային խանութներ Մանհեթենում, Սթեյթեն Այլենդում, Բրոնքսում և Բրուքլինում։ Պատճառը Նյու Յորքում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքերի աճն էր։ Այնուամենայնիվ, ընկերությունը թողել է մանրածախ առևտրի կետերից ինքնուրույն վերցնելու տարբերակը՝ առցանց նախապես պատվիրելուց հետո:

Քաղաքի պաշտոնյաներն ասում են, որ COVID-19-ի դեպքերի թիվն արդեն տասնյակ հազարավորի է հասնում:

Ընկերությունը կսահմանափակի նաև Genius Bar-ի տեխնիկական աջակցության աշխատանքը։ Apple-ն ընդգծում է, որ հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին։ Ընկերությունը կանոնավոր կերպով թեստավորում է աշխատողներին COVID-19-ի համար, տրամադրում է պաշտպանիչ սարքավորումներ և վարակվելու դեպքում՝ վճարովի արձակուրդներ։

Apple-ն արդեն փակել է իր խանութները 2020 թվականին համաճարակի առաջին ալիքի ժամանակ։ Բացումից հետո ընկերությունը սրահներում ներդրեց սանիտարական գոտիներ և իրականացրեց  միջոցառումներ։

Դեկտեմբերի կեսերին Apple-ը սկսել էր հաճախորդներից պահանջել դիմակ կրել սրահներ այցելելիս: Միաժամանակ՝ ընկերությունը փակել է խանութները Մայամիում, Օնտարիոյում, Օտտավայում և Աննապոլիսում։ Բացի այդ, մի շարք կետեր դադարեցրել են իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Տեխասում և Ջորջիայում:

Այս շաբաթվա սկզբին Business Insider-ը հայտնել էր Apple-ի խանութի 50 աշխատակիցների հեռանալու մասին, որոնք ընկերությանը մեղադրում էին աշխատակիցներին կորոնավիրուսից պաշտպանելու ոլորտում քայլեր չկատարելու մեջ: Apple Together շարժումը մեղադրում է, որ Apple-ը վճարովի հիվանդության արձակուրդ չի տրամադրում:

Դեկտեմբերին Apple-ը հայտարարեց, որ անորոշ ժամանակով հետաձգում է աշխատակիցների վերադարձը գրասենյակներ՝ օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Ընկերությունն աշխատակիցներին կվճարի նաև 1000 դոլար՝ աշխատանքային պայմանները բարելավելու համար։

Սիրարփի Աղաբաբյան
168.am

Ամենաընթերցված