Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 300 գ
2. Պանիր – 100 գ
3. Ընկույզ – 50 գ
4. Ձու – 2 հատ
5. Մայոնեզ – 3 ճ/գ
6. Ձիթապտուղ (առանց կորիզի) – 10-12 հատ
7. Սամիթ – 1 փունջ
8. Կանաչ սոխ՝ զարդարելու համար
9. Սխտոր – 1-2 պճեղ
10. Աղ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը և ձուն եփել, սառեցնել:
2. Թասի մեջ խառնել մանր կտրատված միսը և քերած ձուն:
3. Ավելացնել քերած պանիրը և մանր կտրատված սամիթը:
4. Ավելացնել նաև մայոնեզը և ճզմած սխտորը, խառնել:
5. Ընկույզն աղալ:
6. Գդալով վերցնել զանգվածը, կենտրոնում ձիթապտուղ տեղադրել, գնդիկ ձևավորել և թավալել ընկույզի մեջ:
7. Գնդիկները շարել ափսեի մեջ: Ձևավորել տոնածառի խաղալիքի նման: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am