Շուն ձեռք բերելու 8 գիտականորեն հաստատված պատճառ
Դիտումներ՝ *
15:40 2021-12-27

Հավատարիմ, պատրաստ հասնելու օգնության և միշտ ուրախ՝ Ձեր ներկայությունից. այո, նա այդպիսին է, մարդու լավագույն ընկերը: Իսկ եթե Դուք մինչև հիմա չգիտեք կամ չեք հավատում, որ շունը մարդու լավագույն բարեկամն է, ապա Ձեզ ենք ներկայացնում պատճառներ, թե ինչու արժե ձեռք բերել չորքոտանի այդ հրաշք ընկերոջը:

1. Շները ստիպում են մեզ ծիծաղել

Համաձայն մի հետազոտության, որը հրապարակվել է Society & Animals պարբերականում, շուն ունեցողները շատ ավելի հաճախ են ծիծաղում, քան նրանք, ովքեր շուն չեն պահում:

2. Շները հավատարիմ են

Շունը միացել է մարդուն 18-32 հազար տարի առաջ՝ էվոլյուցիայի ենթարկվելով գայլերից: Գայլերն ապրում են ոհմակներով, որտեղ բարեկամական կապերը շատ ուժեղ են: Հենց դա էլ շներին դարձնում է հավատարիմ: Նրանք մարդուն ընդունում են՝ որպես ոհմակի անդամ, և վերաբերվում են նրանց՝ ինչպես եղբոր կամ քրոջ:

3. Շները մեզ ավելի շփվող են դարձնում

Շուն պահողները ավելի շատ ընկերներ ունեն, քան նրանք, ովքեր շուն չունեն: Տրամաբանական է, հաշվի առնելով, որ շունը ստիպում է Ձեզ ավելի հաճախ դուրս գալ և զբոսնել այգում, որտեղ էլ Դուք ծանոթանում եք այլ շան տերերի հետ:

4. Շները մեզ ավելի առողջ են դարձնում

 

Երեխաները, որոնք ծնվում են շուն ունեցող տան մեջ, փոշուց ալերգիա չեն ունենում: Երեխաների մոտ փոքրանում է նաև ասթմայով հիվանդանալու ռիսկը:

5. Շները մեզ ավելի ակտիվ են դարձնում

Ճարպակալումը ժամանակակից հասարակության գլխավոր պրոբլեմներից մեկն է: Միչիգանի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ շուն պահողների 60 տոկոսը, որոնք ռեգուլյար զբոսնում են իրենց չորքոտանի ընկերների հետ, ունեն նորմալ քաշ:

6. Շները կյանքեր են փրկում

Հատուկ պատրաստված շները կարող են ինսուլտը խփելուց 15 րոպե առաջ զգալ դա և հաչալով զգուշացնել այդ մասին: Ինչպես են շները դա զգում՝ մինչև հիմա հայտնի չէ:

7. Շները մեզ ինքնավստահ են դարձնում

Եվս մեկ հետազոտություն պարզել է, որ շները կարող են որոշ պացիենտների դարձնել ավելի ինքնավստահ և ուժ տալ ապրելու համար:

8. Շները մեզ ուղղակի երջանիկ են դարձնում

Պարզապես նայելով Ձեր չորքոտանի ընկերջ վրա, Դուք շատ ավելի լավ կզգաք, որովհետև Ձեր օրգանիզմում կարտազատվի օքսիտոցին հորմոնը: Շուն պահողները ավելի քիչ են ենթարկվում դեպրեսիաների, ավելի քիչ են հոգնում, ունենում են ավելի բարձր ինքնագնահատական և ընդհանրապես գոհ են կյանքից: Այնպես որ, առաջ, ձեռք բերեք Ձեր չորքոտանի ըներոջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am