Բաղադրիչներ
1. Ալյուր – 150 գ
2. Ձու – 6 հատ
3. Աղ
4. Շաքարավազ – 250 գ
5. Կարագ – 250 գ
6. Կոնյակ – 4 ճ/գ
7. Օսլա – 100 գ
8. Փխրեցուցիչ – 2 թ/գ
Ջնարակի համար՝
1. Շաքարի փոշի – 0.5 բաժակ
2. Կաթ – 0.5 բաժակ
3. Կակաո – 3 ճ/գ
4. Կարագ – 1.5 ճ/գ
5. Վանիլին
6. Ծիրանի ջեմ
Պատրաստման եղանակը
1. Ձվերի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Սպիտակուցը հարել 100 գ շաքարավազի հետ, մինչև լավ պնդանալը:
2. Մնացած 150 գ շաքարավազը տրորել կարագի հետ, ավելացնել կոնյակը և աստիճանաբար ավելացնել դեղնուցները:
3. Ալյուրը, օսլան, փխրեցուցիչը և մեկ պտղունց աղը խառնել իրար և մաղել: Երկու անգամից ալյուրը խառնել դեղնուցակարագային զանգվածի հետ:
4. Հետո կամաց-կամաց ավելացնել հարած սպիտակուցը և զգուշությամբ խառնել, որպեսզի սպիտակուցը չնստի:
5. 17 սմ կաղապարի հատակին պերգամենտ փռել, կողքերը յուղապատել:
6. Վերցնել 3 ճ/գ խմոր և լցնել կաղապարի մեջ, հարթեցնել: Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 3-5 րոպե:
7. Հետո նորից վերցնել 3 ճ/գ խմոր, լցնել պատրաստի շերտի վրա, հարթեցնել, նորից թխել, և այդպես, մինչև խմորը վերջանա:
8. Պատրաստի պիրոգը թողնել կաղապարի մեջ մոտ 10 րոպե: Այնուհետև հանել պիրոգը և ամբողջությամբ սառեցնել:
9. Պատրաստի պիրոգը պատել ջեմով և ջնարակով:
10. Ջնարակը պատրաստելու համար կակաոն խառնել շաքարի փոշու հետ և վրան տաք կաթ լցնել: Խառնել, ավելացնել կարագը և վանիլինը: Խառնել, մինչև փայլուն ջնարակ ստացվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am