Ամերիկյան Սուրբ ծննդյան հնդկահավ
Դիտումներ՝ *
13:23 2021-12-25

Բաղադրիչներ

1. Հնդկահավ – 7 կգ

2. Աղ, սև պղպեղ

3. Սխտոր

4. Հազրեվարդ

5. Կարագ

6. Նարինջ – 2 հատ

7. Կիտրոն – 2 հատ

8. Աղացած միս – 200 գ

9. Սև սալորի չիր

10. Մեղր

11. Ձիթայուղ

Սոուսի համար՝

1. Արգանակ – 1 լ

2. Գինի – 100-200 գ

Պատրաստման եղանակը

1. Աղը, սխտորը, հազրեվարդը, մեկ կիտրոնի քերած կեղևը, մեկ նարնջի քերած կեղևը, մսի ֆարշը, մանր կտրատված սև սալորի չիրը, 50-100գ կարագը լավ խառնել, ավելացնել ձիթայուղ այնքան, որ ստացվի միջին պնդության խյուս: Այդ խյուսով պատել հնդկահավը ներսի կողմից: Պատել խյուսով նաև կաշվի և մսի արանքը:

2. Երկու նարինջները և մեկ կիտրոնը դնել եռացրած ջրի մեջ, թողնել մի քանի րոպե, որից հետո վրաները պատառաքաղով անցքեր անել և տեղադրել հնդկահավի ներսում: Անցքը կարել թելով: Ոտքերը և թևերը կապել մարմնին: Տապակի վրա բուսայուղ լցնել, հնդկահավը տեղադրել վրան:

3. Մեկ նարնջի քերած կեղևը, մեղրը, աղը և ձիթայուղը խառնել և դրանով ամբողջությամբ պատել հնդկահավը:

4. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և հնդկահավը տեղադրել ջեռոցում: Թողնել 10 րոպե, հանել, ծածկել փայլաթիթեղով և վերադարձնել ջեռոցը: Տաքությունն իջեցնել 180 աստիճան: Տապակել 40 րոպե 1 կգ-ի հաշվով, ժամանակ առ ժամանակ վրան ձիթայուղ քսել:

5. Սոուսի համար գինին խառնել արգանակի հետ: Պատրաստ լինելուց 40 րոպե առաջ հեռացնել փայլաթիթեղը և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ վրան սոուս լցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված