Վալենտինո նորաձևության տունն իր Instagram-ը վերածում է երիտասարդ, սկսնակ դիզայներների հարթակի: Ընդ որում, յուրաքանչյուր սեզոնի նա էջը կփոխանցի մեկ երիտասարդ տաղանդի:
Այս մասին տեղեկացնում է Dazed-ը։ Valentino-ն համագործակցելու է Camera della Moda ոչ առևտրային կազմակերպության հետ, որի գործունեության նպատակն է՝ իտալական նորաձևության խթանումը, երիտասարդ դիզայներների կրթությունը:
Առաջին աջակցությունը կստանա Մարկո Ռամբալդին, որը 2017 թվականին Բոլոնյայում է թողարկել է համանուն և գենդերային չեզոք ոճով ապրանքանիշը:
Նա կսկսի օգտագործել Վալենտինո ապրանքանիշի Instagram-ը 2022 թվականի փետրվարին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում։
Պատրաստեց 168.am-ը