Մարգարեթ Մաննինգը հայտնի է նրանով, որ ստեղծել է ողջ աշխարհով հայտնի ինտերնետ-ամսագիր այն կանանց համար, ում 60-ն արդեն լրացել է: Նրա էջերում 60-ը լրացած շատ մեծագույն, աշխարհահռչակ կանայք պատմում են իրենց կյանքի մասին: Վերջերս Մարգարեթը խնդրեց նրանց ցանկություններ հղել բոլոր երիտասարդ կանանց: Ահա թե ինչ ստացվեց այս նախաձեռնությունից:
• Ապրեք ներկայով, այս պահին:
• Դուրս եկեք 4 պատերի միջից ու զբոսնեք:
• Հոբբի գտեք ձեզ համար: Այն ձեզ կփրկի ձանձրույթից:
• Միշտ ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Դա դժվար է, բայց միշտ ձեռնտու է ձեզ համար:
• Մոռացեք հասարակության մեջ գործող տարիքային նախապաշարումների մասին:
• Մի անհանգստացեք այն մասին, որ մեծանում եք: Մտածեք այն մասին, որ հանկարծ ձանձրալի չդառնաք:
• Ծերությունը պատահում է բոլորի հետ` անկախ նրանից, վախենո՞ւմ ենք մենք դրանից, թե՞ ոչ:
• Երբեք մի դադարեք ոգեշնչում փնտրել:
• Կյանքը պարզ բան է, սակայն այն ապրելը երբեմն բավականին դժվար է լինում: Սովորեք, կարդացեք, ճանապարհորդեք:
• Գնեք դասական հագուստ: Այն միշտ նորաձև է:
• Գումար մի ծախսեք շքեղ կոշիկներ ձեռք բերելու համար: Տղամարդիկ, միևնույն է, չեն նայում դրանց. նրանք նայում են ձեր ծնկներին:
• Մի կուտակեք անպետք իրեր: Ազատվեք բոլոր անպիտան բաներից:
• Գնահատեք պարզ բաները ու մի բարդացրեք ձեր կյանքը:
• Սիրեք ու ձեր մտերիմներին վերաբերվեք այնպես, ինչպես կուզեիք, որ նրանք վերաբերվեին ձեզ:
• Սիրեք անկեղծ ու անշահախնդիր:
• Երեխաներ ունենալու որոշում կայացրեք միայն այն ժամանակ, երբ իսկապես ուզում եք դա: Ճիշտ ժամանակ չկա դա անելու համար: Ճիշտը ձեր ցանկությունն է:
• Կարեկցեք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ ձեզ:
• Շատ լուսանկարներ արեք: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, իսկ լուսանկարները կմնան ձեզ հետ:
• Սովորեք ներել:
• Հեռու վանեք ձեզնից կատաղությունն ու վիրավորանքները, հիշողության մեջ թողեք սոսկ դրական էմոցիաները:
• Վերահսկեք մտերիմ ընկերների շրջանակը: Ավելորդ մարդկանց մուտքն արգելեք այնտեղ: Դա կարևոր է:
• Գնահատեք ձեր ընտանիքը: Այն միշտ ձեր կողքին կլինի, կօգնի, ինչ էլ որ լինի:
• Երբեք մի պառկեք քնելու, եթե զայրացած եք ձեզ կամ ընկերներից մեկի վրա:
• Որքան հնարավոր է՝ հաճախ ձեր մտերիմներին ասեք, որ սիրում եք նրանց:
• Երեսունից հետո ձեր ծաղկման շրջանն է: Գիտակցեք ձեր գեղեցկությունը:
• Ժամանակ մի վատնեք այն բաների մասին մտածելու համար, որոնք դուք ի վիճակի չեք փոխել:
• Վերջ տվեք վատ հարաբերություններին: Դուք չեք կարող փոխել ուրիշ մարդու:
• Հոգ տարեք ձեր մաշկի մասին: Հաճախ ժպտացեք:
• Վստահեք ձեր կանխազգացմանը:
• Ինքներդ ձեր մասին վատ մի արտահայտվեք և անգամ մի մտածեք:
• Սովորեք ինքներդ ձեզ հեգնանքով վերաբերվել: Ամեն ինչ միշտ սրտին մոտ մի ընդունեք:
• Մի ձգտեք կատարելության. բացառիկ եղեք:
• Գնահատեք ծերության դրական կողմերը: Տարիքի հետ դուք ավելի քիչ պատասխանատվություն եք կրում, բայց ավելի շատ ազատություն ստանում:
• Ռազմիկ եղեք: Սովորեք հնարամիտ ու ինքնաբավ լինել:
• Երբեք թույլ մի տվեք, որ վախն իշխի ձեզ:
• Երբեք մի դադարեք զարգանալ ֆիզիկապես, հոգեբանորեն և մնացած այլ տեսանկյուններից:
• Թույլ տվեք, որ ձեր երեխան երբեմն ձեր ուսուցիչը դառնա:
• Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին ասել, որ այս կամ այն բանն անելու համար դուք չափազանց ծեր կամ երիտասարդ եք:
• Մի վախեցեք ծերանալուց: Բնությունը մեզ պատրաստում է մեր կյանքի յուրաքանչյուր փուլին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
168․am