«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն, հայտնում է Times of Israel-ը։
Նա թագը ստացել է իր նախորդից՝ ծնունդով Մեքսիկայից Անդրեա Մեսայից։ Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչն է։
Մրցույթին մասնակցել են աղջիկներ աշխարհի 80 երկրից: Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի նշում էր 70-ամյակը, տեղի է ունեցել Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքում։