Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն սովորաբար մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում այսպիսի խնդիրների դեպքում։
Եթե մաշկին թեփ է հայտնվել, նշանակում է՝ սննդակարգում բավարար չէ առողջ ճարպաթթուների մակարդակը։ Այս պակասը լրացնելու համար շաբաթվա ընթացքում երկու անգամ ձկնամթերք օգտագործեք։ Առողջ ճարպաթթուներ պարունակում են նաև ընդեղենն ու կտավատի սերմերը։
Մեծ քանակով ֆոլաթթու պարունակող մթերքը մազերն առողջ ու ուժեղ է դարձնում։ Դրա, ինչպես նաև՝ B խմբի վիտամինների անբավարար մակարդակի դեպքում մազերը դառնում են թույլ ու բարակ։
Սպիտակ մազերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում պղնձի մակարդակը։ Այն կարևոր դերակատարում ունի մելանինի արտադրության գործում, որը մազերին գույն է հաղորդում։
Եթե օրգանիզմին B12 վիտամին է հարկավոր, բերանում կարող են՝ խոցանման վերքեր, մաշկին՝ ճաքեր հայտնվել։ Իրավիճակը շտկելու համար փոխեք սննդակարգը. ավելի շատ թռչնամիս, կարմիր միս և ձու կերեք։
Ձեռքերին բշտիկների առկայությունը վկայում է օրգանիզմում ցինկի ու վիտամին A-ի անբավարար մակարդակի մասին։ Այս նյութերը կենսական կարևորություն ունեն մաշկի առողջության պահպանման համար, կարևոր են վնասվածքների ապաքինման համար։
Որավայնի թթվայնության մակարդակի խախտման դեպքում կարող է խանգարվել նաև վիտամինների ու հանքանյութերի ներծծումը։
Նորմալ քնելու ֆոնին մշտական հոգնածությունը վկայում է վիտամին D-ն անբավարար մակարդակի մասին։
Եթե փոքր հարվածի դեպքում մեծ կապտուկներ են առաջանում, օրգանիզմին կարող է չբավարարել վիտամին C-ի մակարդակը։ Այս դեպքում մազանոթները կարող են թուլանալ։ Այս վիտամինով հարուստ են ելակը, բրոկոլին, մանգոն։
Ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մագնիումի և կալցիումի անբավարար քանակով։ Մագնիում պարունակում են դդմի սերմերը, բանանը, ավոկադոն։ Կալցիումի քանակը կօգնի լրացնել կաթնամթերքը։
Փորկապության պատճառներից մեկն օրգանիզմում բջջանյութի անբավարար քանակն է։ Սննդակարգ ներառեք ոսպ, բրոկոլի, խնձոր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը