Գերմանացի զույգը Սուրբծննդյան տոնին ընդառաջ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 400 տոնածառ զարդարելով մեկ վայրում
Դիտումներ՝ *
00:24 2021-12-10

Գերմանիայում բնակվող ամուսինները պարգևատրվել են համաշխարհային ռեկորդ սահմանելու համար: Ինչպես ներկայացնում է CNN-ը, նրանց հաջողվել է մեկ վայրում ամենաշատ թվթվ տոնածառեր զարդարել:

Սուրբծննդյան տոնի սիրահարներ Թոմաս և Սյուզան Ջարոմինները, որոնք բնակվում են Ներքին Սաքսոնիա շրջանում, յուրահատուկ ցուցահանդեսին սկսել են պատրաստվել ամիսներ առաջ: Ընդհանուր առմամբ, տոնական սրահում տեղակայվել է 444 ծառ, ավելի քան 300 լույս և ավելի քան 10 000 զարդարանք:

Ի դեպ, ամուսինները նման ցուցադրությունը կազմակերպում են 10-րդ տարին արդեն: Տանը տեղակայված յուրաքանչյուր ծառ մանրակրկիտ զարդարվել է ձեռքով:

Ամենաընթերցված