6 չիր, որ պետք է օգտագործեն բոլորը
Դիտումներ՝ *
01:21 2021-12-09

Չրերը վիտամինների ու հանքանյութերի աղբյուր են։ Դրանք հրաշալիորեն փոխարինում են ռաֆինացված շաքարին։

Թուզ։ Օգտակար է աղեստամոքսային տրակտի համար։

. Սննդային մանրաթելեր՝ 63 տոկոս։

. Երկաթ՝ 23 տոկոս։

. Վիտամին A` 1 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 100 տոկոս։

. Վիտամին B1` 5 տոկոս։

Սննդային մանրաթելերն օգտակար են աղիների համար, լավացնում են արյան շրջանառությունը, նպաստում օրգանիզմից կոնցերոգենների դուրսբերմանը։ Թուզը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։

Խնձոր։ Խնձորը բարձրացնում է օրգանիզմի դիամադրողականությունը։

. Սննդային մանրաթելեր՝ 48 տոկոս։

. Երկաթ՝ 43 տոկոս։

. Վիտամին C` 3 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 115 տոկոս։

. Վիտամին B1՝ 1 տոկոս։

Երկաթը հարկավոր է թթվածնի մատակարարման համար։ Չորացրած խնձորն օգտակար է զարկերակային ցածր ճնշման դեպքում։

Տանձ։ Օգտակար է հատկապես սրտի համար։

. Սննդային մանրաթելեր՝ 20 տոկոս։

. Երկաթ՝ 13 տոկոս։

. Վիտամին C` 13 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 75 տոկոս։

. Վիտամին B1՝ 3 տոկոս։

Չրերի շարքում տանձն ամենաշատն վիտամին C պարունակում, որն առաջին հերթին՝ հակաօքիդանտ է և պաշտպանում է սիրտը։ Այն նպաստում է նաև օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերմանը։ Տանձի չրով թրմերն օգտակար են աղիների հետ կապված խնդիրների և միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։

Ծիրանի չիր։ Օգտակար է մաշկի համար։

. Սննդային մանրաթելեր՝ 60 տոկոս։
Երկաթ՝ 23 տոկոս։

. Վիտամին C` 5տոկոս։

. Վիտամին A՝ 60 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 75 տոկոս։

. Վիտամին B1՝ 2 տոկոս։

Ծիրանի չիրը մեծ քանակով վիտամին A է պարունակում։ Այն անփոխարինելի միջոց է հիպերտոնիայի, անեմիայի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների առկայության դեպքում։

Սև սալոր։ Օգտակար է ենթաստամոքսային գեղձի և աղիների համար։

. Սննդային մանրաթելեր՝ 30 տոկոս։

. Երկաթ՝ 20 տոկոս։

. Վիտամին C` 4 տոկոս։

. Վիտամին A՝ 1 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 175 տոկոս։

. Վիտամին B1՝ 1 տոկոս։

Օրգանական թթուները խթանում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, նպաստում աղիների աշխատանքին։ Սև սալորի չիրը շատ օգտակար է նյութափոխանակության համար։

Չամիչ։ Օգտակար է նյարդերի համար։

. Սննդային մանրաթելեր՝ 33 տոկոս։

. Երկաթ՝ 20 տոկոս։

. Օրգանական թթուներ՝ 70 տոկոս։

. Վիտամին B1՝ 10 տոկոս։

Չամիչն ամենաշատն է վիտամին B1 պարունակում, որը հարկավոր է նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար։ Չամիչի թուրմն օգտակար է հազի ու փորկապության դեպքում։ Այն խորհուրդ չի տրվում ավելորդ քաշ ունեցողներին և դիաբետով տառապողներին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ամենաընթերցված