Խառնեք այս բաղադրիչներն ու մոռացեք քրտինքի տհաճ հոտի մասին
Դիտումներ՝ *
14:38 2021-12-06

Թեև կարծիքներ կան, որ հակապերսպիրանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ։

Բաղադրիչներ

  • 25 գրամ սոդա
  • 15 գրամ եգիպտացորենի օսլա
  • 30 գրամ կոկոսի յուղ
  • եթերային յուղեր։

Պատրաստման եղանակը

  • Խառնեք օսլան ու սոդան։ Սոդան համարվում է քրտինքի հոտի դեմ լավագույն միջոցը, քանի որ օգնում է պայքարել բակտերիաների դեմ։ Օսլան արագ կլանում է խոնավությունը, ինչի արդյունքում անութափոսերը չոր են մնում։
  • Ավելացրեք կոկոսի յուղը։
  • Կարող եք նաև մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնել՝ ըստ նախընտրության։
  • Լցրեք հակապերսպիրանտի տարայի մեջ, պահեք սառնարանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ամենաընթերցված