ԱՄՆ-ից սննդաբանները Eat This, Not That! կայքում հրապարակել են խորհուրդներ, որոնք մասնավորապես վերաբերում են խմելու ռեժիմի կարևորությանը:
Նշվում է, որ նիհարելու ընթացքում մարդիկ հաճախ կենտրոնանում են բացառապես սննդակարգը և վարժությունները մշակելու վրա։ Միևնույն ժամանակ նրանք թերագնահատում են տարբեր խմիչքների դերը։
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր և թեյ և հրաժարվել ալկոհոլից։
Սննդաբան Բրենդա Պերալտան պարզ մաքուր ջուրը համարում է ամենակարևոր ըմպելիքն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:
Նույն կարծիքին է նրա գործընկեր Կլաուդիա Հլիպը։ Նա հիշեցրել է, որ օրգանիզմում բավարար քանակությամբ հեղուկն օգնում է կարգավորել ախորժակը և կանխել սովի նոպաները:
Պերալտան թեյը համարում է նիհարելու ևս մեկ կարևոր ըմպելիք։
«Իրականում կարևոր չէ, թե ինչ տեսակի թեյ եք խմում, քանի որ դրանք բոլորն ունեն հակաօքսիդանտ հատկություններ և ջրին տալիս են առանց կալորիաների համ: Բայց կա թեյի մի տեսակ, որը խորհուրդ եմ տալիս իմ հաճախորդներին ավելի շատ խմել, դա կանաչ թեյն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ Դուք ավելի շատ կալորիա եք այրում»,- ասել է փորձագետը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am