Financial Times-ը հրապարակել է 2021 թվականի աշխարհի 25 ամենաազդեցիկ կանանց ցանկը
Դիտումներ՝ *
20:44 2021-12-03

Հեղինակավոր Financial Times միջազգային բիզնես թերթը հրապարակել է 2021 թվականի աշխարհի 25 ամենաազդեցիկ կանանց ցանկը։

Դրանում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, մարզուհիներ, խմբագիրներ, դիզայներներ, լրագրողներ և այլ հայտնիներ ու ակտիվիստներ:

Մասնակիցներն ընտրվել են ըստ իրենց նվաճումների և տարբեր ոլորտներում ունեցած ազդեցության:

Ստորև ներկայացնում ենք առաջին տասնյակը.

Նգոզի Օկոնջո-Իվեալա, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն

Լինա Խան, Առևտրի դաշնային հանձնաժողովի ղեկավար

Մերի Բարրա, General Motors-ի գործադիր տնօրեն

Գիտա Գոպինաթ, Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ

Լուիզա Տրայանո, բրազիլացի գործարար և բարերար

Նենսի Փելոսի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ

Մարիամ Ալ Մահդի, Սուդանի արտաքին գործերի նախարար

Քիթ Բինգհեմ, Մեծ Բրիտանիայի պատվաստանյութերի աշխատանքային խմբի նախկին ղեկավար

Քեթի Վուդ, Ark Investment Management-ի հիմնադիր և գործադիր տնօրեն

Ռոզալինդ Բրյուեր, Walgreens Boots Alliance-ի գործադիր տնօրեն

tert.am

Ամենաընթերցված