Զարմանալի պատմական գտածոներ, որոնք ենթակա չեն բացատրության
Դիտումներ՝ *
19:50 2021-11-29

Երկրագնդի տարբեր հատվածներում հայտնաբերված գտածոների ընդհանրությունը եղավ այն, որ դրանք հերքում են մարդկային պատմության հանրահայտ փաստերը։ Հավանաբար այդ գաղտնիքների բացահայտումից հետո ողջ պատմական գիտությունը գլխիվայր կշրջվի, իսկ մարդկությունը կիմանա դրանց ծագման վերաբերյալ ցնցող ճշմարտությանը։

1. Դրոպի քարե սկավառակներ։

1938թ. նշանավորվեց Հիմալայներում՝ ժամանակակից Չինաստանի տարածքում, հնագետները հումանոիդների ռասայի ներկայացուցիչների քարանձավային հնագույն գերեզմաններ գտան։ Այդ ռասան ստացավ Դրոպի մարդիկ անվանումը։ Նրանց հասակը մոտ մեկ մետր էր, վերջույթները՝ երկար, գլուխը՝ հսկայական։

Քարանձավի պատերին ներկայացված էին երկնքի պատկերներ։ Համաձայն հետազոտությունների՝ Դրոպի ներկայացուցիչները թաղված են եղել մոտ 11 000 տարի առաջ։

Քարանձավում գտնվող թվով 716 քարե սկավառակները կարող էր պատրաստել միայն զարգացման բարձրագույն աստիճանի վրա կանգնած ռասայի ներկայացուցիչը, ինչը չի կարելի ասել այդ դարաշրջանի մարդու մասին։

2. Լոնդոնյան մուրճը։

1936թ. ամուսնական զույգը ճանապարհուրդության համար ընտրեց Լոնդոնի մերձակայքը, և՝ ոչ իզուր։ Նրանց հաջողվեց գտնել մի ժայռակտոր, որից դուրս էր ցցված ծառի մի զարմանալիորեն հավասար կտոր։ Նրա հանգամանալից ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դա երկաթյա մուրճի կտոր էր։

Գիտնականներն այդ գտածոյից շփոթության մեջ ընկան, քանի որ քարի տարիքը, ըստ հետազոտությունների, 500 միլիոն տարուց ավելի էր։ Բայց որտեղի՞ց ուրեմն հայտնվեց այդ մուրճը, որը պատրաստելու համար օգտագործվել էր երկաթ, քլոր ու ծծումբ։

3. Փիրի-ռեիսի քարտեզը

1513թ. Ստամբուլում Օտոմանյան կայսրության նավատորմի ադմիրալ Հաջի Մուհիդդին Փիրին, ով ավելի հայտնի էր Փիրի-ռեիս անվամբ, լինելով քարտեզագրության երկրպագու, ստեղծեց քարտեզ՝ ըստ երևույթին հիմնվելով իր ծովային ճամփորդությունների վրա։ 400 տարի անց՝ 1929-ին, այդ քարտեզի մի մասը հայտնաբերվեց մասնավոր հավաքածուում։ Այն անմիջապես սենսացիա դարձավ գիտական աշխարհում։ Փաստաթուղթն իրենից ներկայացնում էր աշխարհի քարտեզի մոտավորապես 1/3-ը։

Այն տվյալ դարաշրջանի համար անսովոր ճշգրտությամբ նկարագրում էր Աֆրիկայի արևմտյան ծովափնյա շրջանը, Հարավային Ամերիկայի արևելյան ափը, և, որ ամենաապշեցուցիչն է, Անտարկտիդայի հյուսիսը, որը, համաձայն գիտնականների հայտարարությունների՝ այդ ժամանակաշրջանում արդեն 1000 տարի պատված էր սառույցի հաստ շերտով։

Հարավային մայրցամաքի ափագիծը գիտնականները կարողացան ճշգրիտ որոշել միայն վերջերս, և այն էլ՝ միայն 20-րդ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Քարտեզագիրների կարծիքով՝ այդքան մանրամասն քարտեզի ստեղծումն անհնար էր՝ առանց Երկիր մոլորակի տիեզերական լուսանկարների։ Թե ինչպես կարող էր 16-րդ դարում ապրած թուրք ադմիրալն այդպիսի արդյունքի հասնել, գիտությունը ոչ մի կերպ չի պատասխանում։

4. Դինոզավրերը մարդկանց ժամանակակիցնե՞րն են

2012թ. մայիսին Մոնտանայի նահանգի Դոուսոն շրջանում պեղումների ժամանակ հնագետները գտան տրիցերատոպսի եղջյուր։ Հետազոտությունների արդյունքները շոկային էին։ Պարզվեց, որ այն մոտ 35 000 տարեկան է։ Մինչ այժմ համարվում էր, որ դինոզավրերը վերջնականապես անհհետացել են 65 միլիոն տարի առաջ, և այս բացահայտումը հիմնովին կարող է շրջել գիտության թեզերը։

5. Հին ճապոներենով խոսող ամերիկացի ցեղախումբ

Զունի աբորիգենների ցեղախումբը ժամանակակից Նյու-Մեքսիկո նահանգի տարածքում ապրում է ավելի քան 4000 տարի։ Զունիները խոսում են իրենց սեփական զունիական լեզվով, որը նման չէ տեղի բարբառներից և ոչ մեկին, բայց շատ նման էր ճապոներենին այնքան, որ ժամանակակից ճապոնացիներն առանց դժվարության հասկանում են նրանց։

Բացի դրանից, արյան որոշ խմբեր միևնույն հաճախականությամբ հանդիպում են թե զունիների, և թե ճապոնացիների մոտ այն դեպքում, երբ այլ աբորիգենների մոտ դրանք առհասաչակ չկան։ Այս ցեղախմբի ներկայացուցիչներրի մոտ արտահայտվում է նաև երիկամների հազվագյուտ հիվանդություն, որը բոլորովին հատուկ չէ բնիկ ամերիկացիներին, սակայն շատ բնորոշ է ասիական ժողովուրդներին։ Այս նմանությունը մինչ այժմ էլ գիտնականների համար գաղտնիք է մնում։

6. Հին հռոմեական արձան Մեխիկոյում

1933թ. մեքսիկական հնագույն գերեզմանավայրերից պեղումներ կատարող հնագետները գտան մի ոչ մեծ արձանի կտոր՝ թրծված կավից մարդկային գլուխ։ Ուշադիր ուսումնասիրելով գտածոն՝ գիտնականները բացահայտեցին, որ այն լիովին համապատասխանում է մ.թ.ա. 2-րդ դարի հռոմեական արձանների ոճին։ Գիտնականները միանշանակ եզրակացրեցին, որ դա հին հռոմեական արձանի մաս է։ հետազոտությունը ցույց տվեց, որ այն պատրաստվել է մ.թ.ա. 9-րդ դարի ու մեր թվարկության 13-րդ դարի միջև։

Գերեզմանը, ուր այն գտել են, ի հայտ է եկել դրանից շատ ավելի ուշ։ Այդպես էլ մինչ այժմ հնագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր հին հռոմեական արձանն ընկնել Մեխիկո։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168․am

Ամենաընթերցված