Ձյունառատ հեքիաթ. անհավանական գեղեցիկ ձմեռ Ճապոնիայում
Դիտումներ՝ *
17:13 2021-11-29

Լուսանկարիչը, ով նեկայանում է naagaoshi կեղծանվամբ, պատկերել է Ծագող արևի երկրի գեղեցկությունը ամենացուրտ եղանակին:

Ճապոնացի լուսանկարիչն այցելել է Գինզան Օնսեն՝ ճապոնական ամենագեղեցիկ հանգստավայրերից մեկը, որը հայտնի է իր տաք աղբյուրներով և հանքային ջրերով։ Այս վայրում, որը գտնվում է Յամագատա պրեֆեկտուրայում, նա ապշեցուցիչ լուսանկարների շարք է արել, որոնք զարմացրել են սոցիալական ցանցերի օգտատերերին: Տեղի բնությունն ու քաղաքը աներևակայելի գեղեցիկ են, իսկ ձմռանը բացարձակապես կախարդական տեսք են ստացել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված