Մրգերը կերեք դատարկ ստամոքսին
Դիտումներ՝ *
16:24 2021-10-29

Բժիշկ Ստիվեն Մակը, ով արդեն երկար տարիներ  իր հվանդների հետ պայքարում է քաղցկեղի դեմ, համոզված է, որ մրգերը պետք է ուտել ոչ թե՝ կերակուրներն ուտելուց հետո, այլ՝ դատարկ ստամոքսին:

Իր խոսքերով՝ մրգեր ուտել սիրում են բոլորը, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է պետք դրանք ճիշտ ուտել:

«Եթե մրգերն ուտում եք դատարկ ստամոքսին, ապա դրանք մաքրում են օրգանիզմը, էներգիա են հաղորդում, օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից»,- նշում է բժիշկ Մակը:

«Միրգն ամենակարևոր սնունդն է: Օրինակ, եթե 2 կտոր հաց և մեկ կտոր միրգ եք ուտում, ապա միրգը ստամոքսից անմիջապես անցնում է աղիներ, սակայն այս գործընթացը կանխվում է՝  հացի կտորների պատճառով, իսկ հացն ու միրգը միասին վերածվում են թթուների: Երբ միրգն ու հացը հանդիպում են ստամոքսում, ապա թե՛ հացը, թե՛ միրգը փչանում են:  Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է մրգերն ուտել դատարկ ստամոքսին»,- ասում է նա:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մրգեր, որոնք չափազանց օգտակար են օրգանիզմի համար

Կիվի

Կիվին կալիումի, մագնեզիումի, վիտամին E-ի և մանրաթելերի հրաշալի աղբյուր է:

Խնձոր

Չնայած խնձորը քիչ վիտամին C է պարունակում, այնուամենայնիվ, խնձորի բաղադրության մեջ են մտնում հզոր հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման, սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը:

Ելակ

Ելակը՝ մյուս բոլոր մրգերի շարքում, ամենաշատն է հակաօքսիդանտներ պարունակում: Այս հատապտուղը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից, անոթային խցանումներից և ազատ ռադիկալներից:

Նարինջ

Օրական 2-4 նարինջ ուտելով՝ կկանխարգելեք մրսածությունը, կիջեցնեք խոլեստերինն ու կտարրալուծեք երիկամային քարերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am

Ամենաընթերցված