Շեֆ-խոհարար Եվգենի Օպենկինի բաղադրատոմսը, Black Market ժամանակակից գաստրոնոմիական ռեստորան (Iconfood ռեստորանային հոլդինգ):
Բաղադրիչներ
1. Դդում (կամ քաղցր կարտոֆիլ) – 500 գ
2. Ռիկոտա – 200 գ
3. Մեղր – 50 գ
4. Զիրա – 5 գ
5. Դարչին – 3 գ
6. Աղ – 3 գ
7. Ձիթապտղի յուղ – 30 գ
8. Գետնանուշի սոուս
9. Ընկույզ – 15 գ
10. Չերրի լոլիկ
Գետնանուշի սոուսի համար
1. Քունջութի յուղ – 50 գ
2. Սոյայի սոուս – 100 գ
3. Թխկու օշարակ – 80 գ
4. Չիլի սոուս – 500 գ
5. Գետնանուշի մածուկ – 50 գ
6. Ձիթապտղի յուղ – 300 մլ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած դդումի վրա ձիթապտղի յուղ և մեղր լցնել, շաղ տալ համեմունքներ և աղ։ Եփել 25 րոպե, նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
2. Գետնանուշի սոուս պատրաստելու համար խառնել անհրաժեշտ բոլոր բաղադրիչները:
3. Դդումը սառեցնել, խորանարդաձև կտրատել, վրան ռիկոտա դնել, և լցնել գետնանուշի սոուսը: Զարդարել չերրի լոլիկներով և ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը