Ձեր ծննդյան տարեդարձին մեկ այլ երկիր մեկնելու 5 պատճառ
Դիտումներ՝ *
18:30 2021-11-26

Ծննդյան օրը կարևոր տոն է յուրաքանչյուր մարդու կյանքում, որն ընդունված է նշել ընկերների և հարազատների շրջանում: Այնուամենայնիվ, ժամանակները փոխվում են, և այսօր սովորական հավաքույթները տանը կամ ռեստորանում այլևս նորաձև չեն:  Առաջարկում ենք  ծննդյան տարեդարձն այլ երկրում նշել, և ահա թե ինչու:

1. Դուք արժանի եք դրան

Դուք ամբողջ տարի քրտնաջան աշխատել եք և արժանի եք արձակուրդի: Հանգստացեք առանց զանգերի, հանդիպումներ պլանավորելու և փոստային հաղորդագրությունները ստուգելու: Արձակուրդ, որին արժանի եք:

2. Դա լավագույն նվերն է

Ի՞նչը կարող է Փարիզի հետ հանդիպումից ավելի լավ լինել:

3. Դա կարող է փոխել Ձեր ճակատագիրը

Աստղագուշակներն ասում են, որ, եթե Ձեր ծննդյան օրը անցկացնում եք նոր վայրում (մեկ այլ երկրում կամ քաղաքում), ապա դա մեծապես ազդում է ճակատագրի վրա:

4. Նոր տպավորություններ

Ճամփորդությունն ընդլայնում է մարդու մտահորիզոնը:

5. Դուք կյանքի նոր իմաստ կգտնեք

Ուղևորության ընթացքում Դուք կստանաք տարբեր մարդկանց հետ շփվելու փորձ, այլ երկրում կտեսնեք նոր կենսակերպ: Նոր փորձառությունը ճանապարհ կբացի նոր գաղափարների, նոր նախագծերի և կյանքի նոր նպատակների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված