Յոդն ու կիտրոնը՝ օստեոխոնդրոզի դեմ
Դիտումներ՝ *
15:47 2021-10-29

Յոդի և կիտրոնի խառնուրդը համարվում է ժողովրդական բժշկության լավագույն խառնուրդներից մեկը: Այս խառնուրդով ժամանակին բուժել են ողնաշարի խնդիրները: Արդյունավետության մասին, իհարկե, ոչ մի տեղ գրված չէ, այնուամենայնիվ, փորձել կարելի է, քանի որ թե՛ կիտրոնը, և թե՛ յոդն օգտակար են:

Անհրաժեշտ է 1:1 հարաբերակցությամբ խառնել յոդի սպիրտային լուծույթն ու կիտրոնի հյութը: Յոդը պետք է լինի 5 կամ 10%-անոց: Սակայն ցանկալի է վերցնել  թույլ լուծույթ, որպեսզի, ամեն դեպքում, խուսափեք բացասական ազդեցությունից:

Բուժման համար, քնելուց առաջ կիտրոնի և յոդի խառնուրդը քսում ենք  ողնաշարի ցավող հատվածներին: Առավոտյան կնկատեք, որ յոդը հավասարաչափ չի քսվել: Այն հատվածներում, որտեղ յոդը ներծծվել է, բորբոքումներ կան: Հենց այդ հատվածին էլ անհրաժեշտ է ամեն օր քսել այս քսուքը:

Յոդն ունի ներթափանցող ու հակաբորբոքային ազդեցություն:

Ուշադրությո՛ւն. մինչև միջոցն օգտագործելը՝ խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am

 

Ամենաընթերցված