Երիկամների բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է: Med2.ru-ն ներկայացրել է մթերքների ցանկը, որոնք կօգնեն լավացնել երիկամների աշխատանքը:
Ծաղկակաղամբ: Ծաղկակաղամբը մեծ քանակով վիտամին C, ֆոլաթթու և մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Երիկամների աշխատանքին նպաստում է նաև գազարը. այն բետա-կարոտին է պարունակում, որն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը: Ինչպես հայտնի է, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը և հիպերտոնիան երիկամների աշխատանքի վատացման պատճառներից են:
Երիկամների աշխատանքի վրա դրական ազդեցություն է ունենում նաև խնձորի օգտագործումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորը կարող է երիկամները պաշտպանել վնասումից, քանի որ նյութ է պարունակում, որն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Երիկամների աշխատանքի խանգարումը կանխարգելել կօգնի սոխի օգտագործումը: Մասնագետների խոսքով՝ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը:
Երիկամային անբավարարության զարգացմանը կարող է խոչընդոտել նաև սխտորը: Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը