1. Փորփրել քիթը
Ցուցակն այն բաների, թե ինչ են մարդիկ անում, երբ մտածում են, որ իրենց ոչ ոք չի տեսնում, արժե սկսել դասական քիթ փորփրելուց: Ավելին, կան մարդիկ, որոնց դուր է գալիս հետևել այդ երևույթին:

2. Օգտագործում են սմարթֆոնը զուգարանակոնքին նստած
Առաջ զուգարանում թերթ էին կարդում, հիմա դժվար է պատկերացնել ինչ-որ մեկին զուգարանում՝ առանց սմարթֆոնի:

3. Գուգլում են իրենք իրենց
Հավանաբար արդեն յուրաքանչյուր մարդ փորձել է ինքն իրեն գտնել ցանցում:

4. Ուտում են անկողնում
Որոշ մարդիկ իրականում ուտում են անկողնում, նույնիսկ, եթե կողքները մարդ կա:

5. Հետևում են նախկիններին սոցցանցերում
Ով ասում է, որ չի անում դա, ստում է:

6. Թաքցնում են աղբը գորգի տակ
Կարելի է աղբը լցնել դույլի մեջ, բայց ինչո՞ւ չարչարվել, եթե կարելի է այն թաքցնել գորգի տակ:

7. Գողանում են ընկույզ խանութում
Մեծ սուպերմարկետներում, որպես կանոն, վաճառվում է մեծ քանակությամբ չփաթեթավորված ընկուզեղեն և քաղցրեղեն: Մարդկանց մեծամասնությունը, երբ մտածում է, որ կողքից ոչ ոք չի տեսնում, թույլ է տալիս իրեն մեկ-երկու հատիկ գցել բերանը:

8. Հոտ են քաշում իրենց զգեստից լվանալուց առաջ
Դա, անխոս, երբեք չեն անում մարդկանց ներկայությամբ:

9. Խմում են շշից
Եվ կարևոր չէ, թե ինչ է լցված շշի մեջ, մարդիկ խմում են շշից և չեն օգտագործում բաժակ:

10. Զրուցում են անշունչ առարկաների հետ
Խոսում են դրանց հետ՝ ուղղակի դիմելով դրանց:

11. Խոսում են իրենք իրենց հետ
Երբ ոչ ոք չի լսում, շատերը խոսում են իրենք իրենց հետ:
Բարձրաձայն: Շատ:

12. Կատարում են խելագար կոմբինացիաներ մթերքներից
Բուտերբրոտ երշիկով, ելակի ջեմով, հետն էլ՝ կաթնային կոկտեյլ: Եվ այդ ամենը՝ գիշերը:

13. Չափում են մարմնի մասերը
Դա անում են և կանայք, և տղամարդիկ:

14. Ընդունում են պայմանագրի պայմանները՝ առանց դրանք կարդալու
Եթե ինչ-որ մեկը նայում է, ապա ձևացնում են, թե կարդում են: Իսկ եթե ոչ, սեղմում են «ես համաձայն եմ» կոճակը:

15. Ուտում են ձեռքերով
Խոսքը պիցցայի մասին չէ, այլ, ասենք, պաղպաղակի կամ սոուսի:

16. Տարօրինակ սելֆիներ են անում
Եվ կարևոր չէ, թե որտեղ. մարզասրահում, մահճակալում, թե բաղնիքում:

17. Լալիս են ֆիլմ դիտելիս
Եվ ինչն է հետաքրքիր՝ լալիս են ոչ միայն ֆիլմ դիտելիս, այլ կարող են նաև լաց լինել, ասենք, ֆուտբոլային խաղի ժամանակ:

18. Չեն լվանում սպասքը
Կարող է մի սար սպասք հավաքվել, մինչև որ հիշեցնեք, որ պետք է լվանալ այդ սարը:

19. Մաքրում են դիտումների պատմությունը բրաուզերում
Ոչ ոք չի ուզում, որպեսզի ինչ-որ մեկն իմանա այն մասին, թե ինչ է նա փնտրել ցանցում:

20. Ուտում են այն, ինչ ընկել է գետնին
Այո, կա չգրված կանոն. «Արագ բարձրացրածը ընկած չի համարվում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am


