Կիվիի սեզոնն արդեն բացվել է, և հարկավոր է իանալ դրա օգտակար հատկությունների մասին։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչու է հարկավոր օգտագործել այս միրգը։
Մեծ քանակով վիտամին C է պարունակում։ Կիվին ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան նարինջն ու կիտրոնը։ Վիտամին C-ն ամրացնում է իմունիտետը՝ թույլ չտալով հիվանդանալ ձմեռային եղանակին, երբ մրսածությունն ու գրիպը հաճախ են անհանգստացնում։ Այն պայքարում է վիրուսային բակտերիաների դեմ, պահպանում է ատամների, ոսկորների, հյուսվածքների, արյունատար անոթների առողջությունը։
Հզոր հակաօքսիդանտ է։ Այս մրգի առավելություններից մեկն այն է, որ այն հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Սա նշանակում է, որ կիվին պայքարում է ազատ ռադիկալների դեմ և կանխարգելում է վաղաժամ ծերացումը։ Կիվին օգնում է վերականգնել բջիջները և երիտասարդ տեսք ունենալ։
Կարգավորում է աղիների աշխատանքը։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ կիվին մեծ քանակով բջջանյութ է պարունակում։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում փորկապությամբ տառապողներին և նրանց, ում մոտ մեծ քանակով գազեր են առաջանում։
Չի վնասում կազմվածքին։ Մարդիկ, ովքեր հետևում են առողջ սննդակարգի կանոններին և չեն ցանկանում գիրանալ, կարող են կիվի օգտագործել։ 100 գրամ կիվին ընդամենը 69 կալորիա է պարունակում։
Օգտակար է հղիներին։ Հղիության ընթացքում կանանց խորհուրդ է տրվում ֆոլաթթու օգտագործել։ Այս կարևոր էլեմենտն էմբրիոնին թույլ է տալիս լիարժեք զարգանալ։
Լավացնում է մարզումների արդյունքները։ Այս միրգը մեծ քանակով կալիում է պարունակում և քիչ քանակով նատրիում, հարուստ է E վիտամինով, լյուտեինով և բջջանյութով։
Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կիվին ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչի արդյունքոմ օգնում է այրել ճարպերը։ Սա օգնում է առողջացնել երակներն ու զարկերակները, հետևաբար՝ նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Լավացնում է տրամադրությունը։ Մրգերի օգտագործման արդյունքում զգացմունքները փոխվում են։ Մենք մեզ ավելի առողջ, էներգիայով լի ենք զգում, տրամադրությունը բարձրանում է։ Կիվին բացառություն չէ. դա կապված է այն հանգամանքի հետ, որ կիվին ակտիվացնում է որոշակի հորմոններ, որոնք ուղեղին ազդանշան են ուղարկում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը