Ճիշտ սովորություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ դառնալու համար
Դիտումներ՝ *
19:44 2021-11-23

Սկզբից մենք են ստեղծում սովորությունները, իսկ հետո դրանք ստեղծում են մեզ ու մեր կյանքը: Սովորությունները մեզ առաջնորդում են կամ դեպի հաջողություններ, կամ անիմաստ ու աննպատակ կյանք: 5sfer.com կայքը մշակել է հաջողակ մարդու մի քանի սովորություններ, որոնք ձեր կյանքը կլցնեն նորանոր հաջողություններով:

1. Վաղ արթնանալ

Հաջողակ մարդիկ, որպես կանոն, վաղ արթնացողներն են: Մինչ ամբողջ աշխարհի արթնացումը տևող այդ խաղաղ ակնթարթն օրվա ամենակարևոր, ոգեշնչող և ստեղծագործական մասն է: Ովքեր բացահայտել են այս սովորությունն իրենց համար, հաստատում են, որ լիարժեք կյանքով չեն ապրել, մինչև ամեն օր չեն սկսել արթնանալ առավոտյան ժամը 5-ին:

2. Տարվել ընթերցանությամբ

Եթե փոխեք հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց անիմաստ անցկացրած գոնե 1 ժամը` օգտակար գրականություն կարդալու հետ, ապա կլինեք ձեր շրջապատի ամենակրթված մարդը: Ձեզ մոտ ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի: Մարկ Տվենը մի հետաքրքիր միտք ունի. «Այն մարդը, որը չի կարդում լավ գրքեր, ոչնչով չի տարբերվում կարդալ չիմացողից»:

3. Մարզումներ

Ակտիվության բացակայությունը քայքայում է ցանկացած մարդու առողջությունը, իսկ ֆիզիկական ակտիվությունը կարող է այն պահպանել: Նրանք, ովքեր ասում են, թե ֆիզիկական վարժություններ անելու ժամանակ չունեն, վաղ թե ուշ ստիպված կլինեն ժամանակ հատկացնել հիվանդությունից բուժվելու համար: Ձեր առողջությունը ձեր ձեռքբերումն է: Գտեք ձեր ծրագիրը. սպորտով կարելի է զբաղվել նաև առանց տնից դուրս գալու, ինչպես նաև՝ առանց մարզասրահներին անդամագրվելու:

4. Ամենօրյա փորձառություն

Այսպիսի տեսակետ կա. որքան շատ է մարդը մասնագիտանում, այնքան հաջողակ է դառնում: Հաջողությունը մի վայր է, որտեղ փորձառությունը հանդիպում է հնարավորություններին: Տաղանդը չի կարող գոյատևել առանց մարզումների: Բացի այդ, ոչ միշտ է տաղանդ պետք. մարզված կարողությունը լիովին կարող է դրան փոխարինել:

5. Շրջապատ

Սա ամենակարևոր սովորությունն է: Այն ավելի կարագացնի ձեր հաջողությունը, քան որևէ այլ բան: Խանդավառ մարդկանց շրջապատը, որը լի է գաղափարներով, էնտուզիազմով ու դրական լիցքերով, ամենալավ աջակցությունն է: Այստեղ դուք կգտնեք և՛ օգտակար խորհուրդներ, և՛ անհրաժեշտ լիցքեր, և՛ շարունակական աջակցություն: Իսկ իրենց աշխատանքն ատող մարդկանց շրջապատն ի՞նչ կարող է տալ, բացի դեպրեսիայից ու հիասթափությունից:

6. Շնորհակալության մատյան կազմել

Այս սովորությունը հրաշքներ է գործում: Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, և ձգտեք լավագույնին: Համոզված եղեք, որ սահմանելով ձեր կյանքի նպատակը` ավելի հեշտ «կճանաչեք» հնարավորությունները: Հիշեք` երախտագիտության զգացումն ուրախության ավելի շատ առիթներ է տալիս:

7. Համառություն

Միայն 303-րդ բանկը համաձայնեց վարկ տրամադրել Ուոլթ Դիսնեյին` Դիսնեյլենդի հիմնադրման համար: 134 հրատարակիչ մերժել է Ջ. Քենֆիլդի և Մարկ Հենսի «Հավի արգանակ հոգու համար» գիրքը, մինչ այն կդառնար մեգա-բեսթսելլեր:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

168․am

Ամենաընթերցված