10 ամենավատ մշակված մթերքների ցանկը, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտագործում եք
Դիտումներ՝ *
15:36 2021-11-23

Մշակման ընթացքում մթերքը ենթարկվում է քիմիական փոփոխությունների։ Fithacker.ru-ն գրում է, որ սովորաբար արդյունքում մթերքին մեծ քանակով ճարպ, շաքար, նատրիում է ավելանում, ինչը վտանգավոր է առողջության համար։ Այդ պատճառով հարկավոր է այս մթերքը փոխարինել բնականով։

Հագեցած ըմպելիք կամ ածխաջրեր։ Այս մթերքի վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում մեծ քանակով շաքար է պարունակվում, ինչի բարձր քանակը կապված է այնպիսի առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են ճարպակալումը, դիաբետը, ատամների հետ կապված խնդիրները և այլն։

Արհեստական քաղցրացնող միջոցներ։ Այսօր շատերն են սովորական շաքարը փոխարինում արհեստական միջոցներով։ Սակայն մշակված միջոցների՝ մեծ քանակով օգտագործումը կարող է մեծացնել մետաբոլիկ հիվանդությունների, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Չիփսեր։ Սրանց օգտագործումը կապված է ավելորդ քաշի և դիաբետի առաջացման հետ։ Քանի որ կարտոֆիլը տապակվում է յուղի մեջ, այն գրեթե կորցնում է սննդարար հատկությունները։

Համբուրգեր։ Ամենատարածված մշակված մթերքից մեկը։ Դրա համը, իհարկե, հաճելի է, բայց այն մեծ քանակով ճարպ է պարունակում, ինչի արդյունքում ազդում է խոլեստերինի, սթրեսի մակարդակի, քաշի վրա։

Քաղցր հատիկավորներ։ Դրանք մեծ թվով կալորիաներ են պարունակում, արհեստական արոմատիզատորներ և շաքար։

Վերամշակված միս։ Վերամշակված մսի չարաշահումը ևս կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են դիաբետը, սրտի հիվանդությունները. խնդիրը հագեցած ճարպերը, նատրիումն ու կոնսերվանտներն են։

Պոպկորն։ Այն մեծ քանակով յուղ և ճարպեր է պարունակում։

Քաղցր հաց։ Չնայած հաճելի համին՝ քաղցր հացը մեծ քանակով աղ, շաքար ու հագեցած ճարպեր է պարունակում։

Փոշուց պատրաստվող ըմպելիք։ Այս ըմպելիքը շատ հեշտ է պատրաստել, կարիք չկա նորից շաքար ավելացնելու։ Սակայն դրանք պարունակում են արոմատիզատորներ, եգիպտացորենի օշարակ, ֆրուկտոզա, շաքար, ինչի հետևանքով կարող են ճարպակալման, դիաբետի, հիպերտոնիայի պատճառ դառնալ։

Քաղցրավենիք։ Ճիշտ է, որ շաքարն ազատում է լարվածությունից, բայց քաղցրավենիքը վատագույն ընտրությունն է, քանի որ այն հիմնական քիմիական միջոցներից է պատրաստված, որոնք օգտակար չեն օրգանիզմի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ամենաընթերցված