Քուրդ դերձակի մոդելավորած աշխարհի ամենամեծ տաբատը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Դիտումներ՝ *
21:21 2021-11-19

Շվեյցարաբնակ քուրդ դերձակ-մոդելավորող Խվենդեկաթ Քելեշը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կարելով աշխարհի ամենամեծ տաբատը:

Նշվում է, որ տաբատի երկարությունը կազմում է 70մ, քաշը՝ 700կգ, իսկ կայծակաճարմանդի ընդհանուր երկարությունը՝ 16մ:

Տաբատը նախատեսված է 180մ հասակ ունեցող մարդու համար:

44-ամյա քուրդ դերձակ-մոդելավորողը տաբատը պատրաստել է 8 ամսում: Ընդհանուր առմամբ պատրաստման համար ծախսվել է 4.500 շվեյցարական ֆրանկ (4.900դոլար):

Տաբատի ցուցադրությունից ստացված հասույթը Քելեշը տրամադրելու է շրջակա միջավայրի մաքրության համար գործող հաստատություններին:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Պերուից մի դերձակ-մոդելավորողի: 2019թ. նրա պատրաստած ջինսե տաբատի երկարությունը կազմում էր 65.5մ, իսկ լայնությունը՝ 42.6մ:

Ամենաընթերցված