1. Դուք պլաններ չեք կազմում
Աշխատանքի ընդունելության ժամանակ անցկացվող հարցազրույցներին տրվող «Որտե՞ղ ես քեզ տեսնում 5 տարի հետո» հարցը սովորաբար բարկացնում է: Թեկուզ միայն այն պատճառով, որ շատերը շատ կոնկրետ պատասխաններ են ակնկալում՝ նախատեսո՞ւմ եք մնալ ընկերությունում, արդյո՞ք տրամադրված եք կարիերայի աճի:
Բայց եթե դուք չեք կարող պատասխանել այս հարցին նույնիսկ ինքներդ ձեզ համար, արժե մտածել: Ի՞նչ եք ակնկալում կյանքից: Ի՞նչ կցանկանայիք անել 5 տարի հետո: Որտե՞ղ աշխատել, որքա՞ն աշխատավարձ կամ եկամուտ ստանալ: Ի՞նչ է պետք անել դրա համար։ Եթե պլաններ չունեք, ապա հավանականությունը մեծ է, որ տարիներ անց դուք կհայտնվեք նույն կետում, ինչ հիմա: Եթե դուք արդեն միլիոնատեր եք, ով շքեղ կյանք է վարում, դա վատ չէ։ Իսկ եթե ոչ, ապա մտածելու բան կա։
2. Դուք հավատում եք ֆինանսական հրաշքներին
Ասում են, որ մի կին թողել է աշխատանքն ու չի ափսոսում, նա ամսական 150 հազար դրամ է վաստակում դեկրետային արձակուրդում՝ առանց ջանք գործադրելու, իսկ 50 հազար դրամի դիմաց նա պատրաստ է ձեզ պատմել՝ ինչպես անել նույնը։ Հոդվածներ են հրապարակվում՝ բիզնես կուրսից հետո դուք շատ արագ կսովորեք՝ ինչպես գումար աշխատել բառացիորեն օդից, հրաշքով մեծ գումար վաստակելու տարբեր հնարքների մասին…
Այո, երբեմն հրաշքներ լինում են։ Բայց դրանք հենց հրաշքներ են կոչվում, քանի որ շատ հազվադեպ են պատահում: Պասիվ եկամուտ ունենալու համար պետք է կա՛մ հսկայական ժառանգություն ստանալ, կա՛մ մինչ այդ մեծ գումար վաստակել ներդրումների համար։ Եթե բիզնեսի ուսուցման վրա ծախսված ժամանակն ու գումարն անմիջապես գործի դնեք, արդյունքը շատ ավելի շոշափելի կլինի, քան վերը նշված հրաշքներին հավատալը։
3. Դուք փնտրում եք պատճառներ, ոչ թե հնարավորություններ
Հարմար և հաճելի է ձեր ֆինանսական անախորժությունների համար մեղադրել համաշխարհային կառավարությանը, մասոններին և գլոբալ տաքացմանը։ Բայց դուք ինքներդ եք պատասխանատու ձեր կյանքի համար:
Իհարկե, մեկնարկային պայմանները տարբեր են բոլորի համար։ Եթե դուք ծնվել եք միլիարդատիրոջ ընտանիքում, ապա հեշտ է լինել միլիոնատեր և թոփ մենեջեր արդեն 19 տարեկանում։ Եռակցողի ու ուսուցչի երեխայի համար, նույնիսկ շատ խելացի ու տաղանդավոր, հաջողության հասնելը շատ ավելի դժվար կլինի։ Բայց դուք, միևնույն է, ունեք լայն հնարավորություններ: Դուք կարող եք ձեր ամբողջ կյանքն անցկացնել հուսահատության և նախանձի մեջ, կամ կարող եք գոնե փորձել ինչ-որ բան անել: Քեզ մի համեմատիր ոսկե երիտասարդության հետ, համեմատիր երեկվա ես-ի հետ
4. Դուք չեք սովորում
Կարիերայի սանդուղքը ներքև ընթացող շարժասանդուղք է: Պետք է անընդհատ բարձրանալ՝ տեղում մնալու համար, և վազել՝ գագաթին հասնելու համար։ Օրինակ, հաշվապահության ոլորտում օրենքներն այնքան հաճախ և այնքան արագ են փոփոխվում, որ հինգ տարի առաջվա գիտելիքներն օգտագործող մարդը ոչ պիտանի մասնագետ է համարվում: Որոշ ոլորտների համար մշտապես սովորելը կարևոր է: Եթե դուք բիզնես եք անում, ներդրումներ եք կատարում, ապա այս կամ այն կերպ պետք է զարգանաք։ Առանց դրա հաջողության հասնել հնարավոր չէ
5. Դուք ծույլ եք
Սթիվ Ջոբսն իսկապես ասել է, որ պետք է աշխատել ոչ թե 12 ժամ, այլ գլխով։ Բայց եթե նույնիսկ հետևես նրա խորհրդին, 12 ժամվա ընթացքում գլխով կարող ես ավելի շատ վաստակել, քան չորս ժամում։ Եվ դա ճիշտ է կարիերայի ցանկացած փուլում: Որքան հաջողակ լինես, այնքան թանկ է քո ժամանակը, քո 1 ժամը: Քրտնաջան աշխատելը ձեռնտու է:
Եթե դուք միշտ հրաժարվում եք կես դրույքով աշխատանքից, նույնիսկ, եթե այն շահավետ է, կամ ծուլանում եք հարցազրույցի գնալ, թեև խոստանում են ավելի շատ վճարել, ապա մեղավորը ձեր թշնամիները չեն։ Ոչ ոք չի նկատի քո տաղանդը և միլիոններ չի բերի, եթե ուղղակի սպասես և ոչինչ չանես
6. Դուք սխալ սոցիալական շփման միջավայր եք ընտրել
Ցանկացած միջավայր կախվածություն է առաջացնում: Եթե շրջապատված եք պասիվ, անհետաքրքիր մարդկանցով, ապա դուք նույնպես այդպիսին կդառնաք։ Երբ շփվում ես հաջողակ մարդկանց հետ, քեզ համար ավելի հեշտ է հավատալ, որ ինչ-որ բանի հասնելն իրական է. քո աչքի առջև կենդանի օրինակներ կան։ Դուք սկսում եք գործել, կատարելագործվել, քանի որ ձեր շրջապատում բոլորն են դա անում։
7. Դուք վնասակար դրամական համոզմունքներ ունեք
Դժվար է գիտակցել, որ դու երբեք չես կարող հարստանալ: Ուստի ստեղծվում են տարբեր հոգեբանական պաշտպանություններ, որոնք պետք է հարթեն այս անարդարությունը՝ «ազնիվ աշխատանքով մեծ գումար չես վաստակի» կամ «փողը երջանկություն չէ»։ Ասում են՝ նրանք հարուստ են, բայց վատը, իսկ ես՝ աղքատ, բայց լավը։ Եվ նաև երջանիկ, մինչդեռ հարուստ մարդիկ տառապում են:
Իրականում, նման մտածելակերպը խոչընդոտներ, պատնեշներ է ստեղծում, որոնք ստիպում են ձեզ բաց թողնել առկա հնարավորությունները: Օրինակ՝ դուք վախենում եք, երբ ձեզ մեծ աշխատավարձ են խոստանում, վախենում եք, որ ստիպված կլինեք անօրինական որևէ բան անել։ Այս փակ միավորները միշտ չէ, որ հեշտ է ճանաչել: Բայց առանց նրանց հաջողության ձգտելը շատ ավելի հեշտ է:
8. Դուք բյուջե չեք սահմանում
Դուք կարող եք շատ չհարստանալ, եթե հետևեք ձեր բյուջեին: Բայց եթե դա չարվի, շատ աղքատ դառնալու ռիսկը մեծ է: Երկրորդ՝ սեփական բիզնես սկսելու և մեծ գումար վաստակելու համար երբեմն բավական է չնչին գումարն ու հետաքրքիր միտքը, գաղափարը։ Բայց այս կապիտալն էլ պետք է ինչ-որ տեղից վերցնել։ Երրորդ, նույնիսկ մեծ եկամուտները կարող են կորչել, եթե չկա ծախսերը և եկամուտները հավասարակշռելու սովորություն: Այնպես որ, բյուջեն չպահպանելու դժկամությունը հերթական պատրվակն է իրավիճակը ոչ մի կերպ չշտկելու համար։
9. Դուք չգիտեք՝ ինչպես շփվել
Ցավոք, շատերի մոտ այն կարծիքն է, որ հարուստն այն մարդն է, ով կոպտում է մատուցողներին, անձայն բարևում «ծառայողներին» և իրեն այնքան էլ քաղաքավարի չի պահում… Նման մարդիկ հանդիպում են ոչ միայն հարուստների շրջանում։ Միամտություն է կարծել, որ հենց անբարեկիրթ լինելն է օգնել նրանց հասնել իրենց նպատակին։ Հիշեք՝ մարդիկ կարևոր են, նույնիսկ, եթե դուք բիզնեսմեն չեք կամ կախված եք հաճախորդներից: Դուք կարող եք սովորել նրանցից: Նրանք ձեզ հնարավորություններ կտան։ Նրանք կխնդրեն ձեր խորհուրդը և կօգնեն զարգանալ: Եթե դուք չգիտեք, թե ինչպես պետք է քաղաքավարի շփվել, ապա դուք ինքներդ փակում եք ձեր առջև հարստության դռները:
10. Դուք պատրաստ չեք ռիսկի դիմել
Եթե հստակ ցուցումներ լինեին, թե ինչպես կարելի է արագ և առանց ռիսկերի հարստանալ, դժվար թե երկրում մնային նվազագույն աշխատավարձով մարդիկ։ Բոլորը կօգտվեին այս խորհուրդներից և արդեն կապահովեին ապահով ծերություն։
Երբ դուք ձգտում եք բարձր եկամտաբերության, ռիսկերն ամենուր են: Նույնիսկ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելը հղի է հետևանքներով. հնարավոր է՝ չհարմարվեք ղեկավարի հետ և չանցնեք փորձաշրջան: Ի՞նչ կարող ենք ասել բիզնեսի և ներդրումների մասին։
Դա պարզ և անվտանգ չի լինի: Բայց նրանք, ովքեր ռիսկի են դիմում, գոնե հաջողության հասնելու որոշակի հնարավորություններ են ստանում: Որքան լավ բացահայտեք ձեր թույլ կողմերը և ապահովագրեք ձեզ հնարավոր ձախողումներից, այնքան բարձր է հաջողելու հավանականությունը։
Սիրարփի Աղաբաբյան
168.am