«Հյուգը» ոճով կյանքի 8 կանոնները
Դիտումներ՝ *
12:20 2021-12-01

«Հյուգը» բառը դանիերեն և նորվեգերեն է, որն ասոցիացվում է հարմարավետության և մտերմիկ մթնոլորտի հետ՝ կազմելով դանիական մշակույթը բնորոշող հատկանիշներից մեկը: Դանիացիներն ապացուցել են, որ այդ զգացողությունը կարող է դառնալ կյանքի ոճ:

Կանոն համար 1. մոտ մարդիկ

Հաճախ հյուր կանչեք ընկերների և բարեկամների: Շփումը սրճարանում կամ բարում այն չէ: Իսկ այ, հարմարավետ տեղավորվել տանը, թխվածքաբլիթ կամ պիրոգ թխել, վառել մոմերը, գաջեթները դնել մի կողմ և ուղղակի շփվել. սա իրական հյուգը է:

Կանոն համար 2. շրջապատեք Ձեզ հարմարավետությամբ

Եթե հետևեք տան կահավորվածության դանիական սկզբունքներին, ապա դրանք բավականին մինիմալիստական են, իսկ գույները՝ բաց և պաստելային: Հենց Ձեր տունը դարձնեք մի փոքր հյուգը, ապա կտեսնեք, որ ավելի երջանիկ եք:

Կանոն համար 3. համեղ կերակուր

Հարմարավետ իրավիճակ, սիրելի հյուրեր: Է՞լ ինչ: Իհարկե, հյուրասիրություն: Անպայման Ձեր կողմից պատրաստված: Թարմ եփված սուրճ, տաք շոկոլադ, գլինտվեյն և դարչինի բույր: Այ սա հյուգը է:

Կանոն համար 4. ակտիվ կենսակերպ

Դանիացիները թեկուզ համեղ և կուշտ ուտում են, բայց երբեք չեն տառապում ավելորդ կիլոգրամներից: Իսկ ակտիվը ակտիվ կենսակերպի մեջ է: Ակտիվությունը հյուգը ոճում ընտանեկան և ընկերական զբոսանքներն են, հեծանիվ վարելը, սկանդինավյան քայլքը:

Կանոն համար 5. հարմարավետ հագուստ

Երբ Դուք կրում եք հագուստ, որը ջերմացնում է և չի խանգարում չարժվել, այդ ժամանակ Ձեզ ազատ և թեթև եք զգում: Սա նույնպես երջանկության մի փոքրիկ մասնիկ է:

Կանոն համար 6. ամեն ինչ պետք է չափավոր լինի

երբ Դուք հաճույքով և գիտակցված դարչինով երկու բուլկի եք ճաշակում, դա փոքրիկ երջանկություն է: Այ, իսկ տասը բուլկին արդեն սթրես է:

Կանոն համար 7. պարզ ուրախություններ

Նայեք Ձեր շուրջը. ամենալավ բաներն անվճար են: Պետք է սովորել գնահատել պարզ ուրախությունները. տերևների խշխշոցը, հարազատների ժպիտները, հանգիստ երեկոն սիրելի մարդու հետ, զբոսանքը շան հետ, մանկական ծիծաղը, արևոտ օրը:

Կանոն համար 8. գտեք Ձեր հոբբին

Զբաղվեք ինչ-որ բանով, որը Ձեզ ուրախություն է պատճառում. նկարեք, ծաղկեփնջեր պատրաստեք, ինչ-որ գեղեցիկ բան գործեք և զարդարեք դրանցով Ձեր հյուգը տունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված