21-րդ դարի 21 լավագույն բեսթսելլերները 373Հեղինակ՝ tigran5բեսթսելլեր – 21-րդ դարի 21 լավագույն բեսթսելլերները
Ամեն տարի տասնյակ գրքեր են հրատարակվում ու վաճառվում, բայց կան գրքեր որոնց վաճառված օրինակները անհավանական թվերի են հասնում ու այդպիսով ձեռք բերում բեսթսելլեր կոչվելու պատիվը: Ներկայացնում ենք 21-րդ դարի 21 լավագույն բեսթսելլերները, որոնք դարձել են բազմաթիվ ընթերցասերների գրապահարանների անբաժանելի մասը:
1. Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» գրքաշարի մոտավորապես 250 մլն օրինակ արդեն վաճառվել է: Հարրի մասին պատմող վիպաշարը սկսել է վաճառվել 1997թվականից ու շարունակվել տպագրվել 2000-ականներին: Կախարդներով ու հրաշքներով լի այս աշխարհը մինչ օրս էլ շարունակում է զարմացնել տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդկանց: Այս վիպաշարի շնորհիվ Ռոուլինգը դարձավ առաջին միլիոնատեր հեղինակը:
2. Հաջորդ բեսթսելլերը, որը վաճառվել է մոտավորապես 150 միլիոն օրինակով, Դեն Բրաունի «Ռոբերտ Լենգդոն» գրքաշարն է: Այն նշանների, սինվոլիզմի, գաղտնի ծածկագրերի, քրիստոնեության ու տարբեր բացահայտումների մասին է: Դրա առաջին մասը՝ «Հրեշտակներ ու սատանաները» տպագրվել է 2000թ. մայիսին ու դրան հաջորդող մասերը դեռ շարունակվում են տպագրվել
3. Էրիկա Ջեյմսի աշխարհը ցնցած «Մոխգրագույնի 50 երանգները» նովելաշարն անհնար էր, որ այս ցանկում տեղ չգտներ: Գրքաշարը, որը հեղինակը սկզբում գրել որպես Բելլայի ու Էդվարդի մասին պատմող «Մթնշաղ» նովելաշարի ֆանֆիքշն, տպագրվել 2011թ.-ից ու այսօր արդեն հասցրել է վաճառվել 125 մլն օրինակով:
4. Ստեֆանի Մեյերի «Մթնշաղ» նովելաշարը վաճառվել է 120 մլն օրինակով: Դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, սակայն, որտեղ գլխավոր դերերում են Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիսթեն Սթյուարտը, այնքան հաջողության չի հասել, որքան գիրքը: Գուցե դա այն պատճառով է, որ դերասանների մարմնավորած կերպարներն այդքան էլ նման են չեն գրքում նկարագրված հերոսներին:
5. 65 մլն օրինակ վաճառած «Քաղցած խաղեր» գրքի մասերը տպագրվել 2008թ.-ից մինչը 2010-ը: Սյուզան Քոլինսի այս եռապատումն ի սկզբանե պիտի տպվեր 50,000 օրինակից, բայց մարդկանց կողմից այն այնքան սիրվեց, որ օրինակների տպաքանակը գնալով աճեց:
6. Դե իհարկե, Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» գրքաշարը նույնպես այս ցանկում է: Նրանց համար, ովքեր չկռահեցին, «Սառույցի ու կրակի երգը» հենց «Գահերի խաղը» հեռուստասերիալի հիմքում ընկած վիպաշարն է: Վաճառվել է դրա 60 մլն օրինակ ու վաճառքի թիվը գնալով աճում է:
7. Վերոնիկա Ռութի «Դիվերգենտ» եռապատումը տպագրվել է 2011-2013թթ: Այսօրվա տվյալներով վաճառվել է գրքի ավելի քան 35մլն օրինակ: Ֆուտուրիստական այս պատմության գլխավոր հերոսուհին է Բեատրիսը, որը փորձում է փրկել ինքն իրեն ու բոլոր նրանց, ում սիրում է:
8. Խալեդ Հոսսեինի «Օդապարուկ թռցնողը» ևս բավականին շատ օրինակով է վաճառվել՝ ավելի քան 32 մլն օրինակ: Գիրքը տպագրվել է 2003թ.-ին ու պատմում է երկու ընկերների մասին, որոնց սոցիալական կարգավիճակը ստիպում է նրանց հեռանալ մեկը մյուսից: Նովելը մոտ երկու տարի շարունակ համարվել է «New York Times»-ի ամենաշատ վաճառված գիրքը:
9. Ռիկ Ուորենի « Նպատակային կյանք» գիրքը տպագրվել է 2002թ.-ին ու 90 շաբաթ շարունակ համարվել «New York Times»-ի ամենաշատ վաճառք ունեցող գիրք: Աստծո, մարդու ու նրանց կապի մասին պատմող այս գործը ներկա պահին վաճառվել է 30 մլն օրինակով:
10. Ըստ վերջին տվյալների վաճառվել է շվեդ լրագրող ու հեղինակ Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքի 30 մլն օրինակ: Գրքի շվեդերեն տարբերակը հրատարակվել է 2005թ.-ին, իսկ անգլերենը՝ 2008-ին: Այն այսօր համարվում է համաշխարհային բեսթսելլերներից մեկը:
11. Ուիլյամ Յանգ, «Հյուղը»՝ 22մլն օրինակ:
12. Ջիանգ Ռոնգ, “Գայլի տոտեմ»՝ 20մլն օրինակ:
13. Ռոնդա Բայն, «Գաղտնիքը»՝ 20 մլն օրինակ:
14. Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր»՝ 18.5 մլն օրինակ:
15. Կառլոս Ռուիզ Զաֆոն, «Քամու շողքը»՝ 15մլն օրինակ:
16. Պոլա Հոկինս, «Աղջիկը գնացքում»՝ 15մլն օրինակ:
17. Ջումփա Լահիրի, «Հիվանդությունների թարգմանիչը»՝ 15մլն օրինակ:
18. Էլիս Սիբոլդ, «Գեղեցիկ ոսկորներ»՝ 10մլն օրինակ:
19. Մարկուս Զուսակ, «Գրքի գողը»՝ 10մլն օրինակ:
20. Յան Մարտել, «Փիի կյանքը»՝ 10մլն օրինակ:
21. Էլիզաբեթ Գիլբերթ, «Կե’ր, աղոթի’ր, սիրի’ր»՝ 9մլն օրինակ: