Բաղադրիչներ
1. Խոզի միս – 500 գ
2. Շամպինիոն – 300 գ
3. Թթվասեր – 350 գ
4. Բուսայուղ – 1.5 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ
6. Կանաչ սոխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Խոզի միսը խորանարդաձև կտրատել, սունկը բաժանել չորս մասի:
2. Բարձր կրակի վրա տաքացնել բուսայուղը, ավելացնել միսը և խառնելով տապակել 3-4 րոպե:
3. Ավելացնել սունկը, աղը և սև պղպեղը:
4. Կրակը իջեցնել և խառնելով տապակել միսն ու սունկը 8-10 րոպե:
5. Կրակը նորից մի փոքր իջեցնել, ավելացնել թթվասերը: Լավ խառնել:
6. Տապակը ծածկել կափարիչով և շոգեխաշել միսն ու սունկը թթվասերային սոուսում մոտ 10 րոպե: Անջատել կրակը, զարդարել կտրատված կանաչ սոխով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am